Չինաստանում անցկացված G20 գագաթաժողովը դարձավ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթական վերադարձը միջազգային դաշտ, գրում է ֆրանսիական Le Monde թերթը:
Ինչպես նշվում է, եթե G20-ի անցած 2 գագաթաժողովներին Վլադիմիր Պուտինը հայտնվել էր մեկուսացման մեջ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով, ապա չինական Հանչժոուում նա անփոխարինելի զրուցակից էր:
Այդպես, Պուտինը նոր թափ է հաղորդել Սաուդյան Արաբիայի հետ բանակցություններին, որի հետ հակադիր դիրքորոշումներ ունի մասնավորպես Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ճակատագրի հարցում: Նրանք անգամ նավթի արդյունահանման մասին համաձայնագիր են ստորագրել:
Եվս մի «անակնկալ» էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումը, որի արդյունքներով Պուտինն ընդունել է ԱՄՆ նախագահի «անկեղծությունը» սիրիական ճգնաժամի լուծման որոնման հարցում:
Ինչ վերաբերում է Էրդողանին, դա այդ մակարդակի նրա առաջին միջազգային բանակցություններն էին Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո, որին հետևել էր Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացումը, նշված է հոդվածում:
Գագաթաժողովին Թուրքիայի նախագահն առաջ էր տանում Թուրքիայի և Սիրիայի սահմանին բուֆերային գոտու ստեղծման իր ծրագիրը: Ի տարբերություն անցած տարվա՝ այս անգամ նա դա վստահությամբ էր անում, որին նպաստում էր Ռուսաստանի հետ հարաբերությունների վերագործարկումը:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44