Հեռավոր համայնքներում ենթակառուցվածքների զարգացումը շարունակում է ծրագրային ուղղություն մնալ Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համար: «Էկո գյուղերի ցանց» ծրագրի շրջանակում՝ Վայոց ձորի մարզում ջրամատակարարման բարելավմանն ուղղված քայլեր են ձեռնարկվել:
Տարիներ շարունակ ընդհանուր օգտագործման՝ մեկ ջրագծից օգտվող Մոզրով և Գնիշիկ գյուղերի բնակիչներն այլևս ստիպված չեն լինելու հաղթահարել նախկին՝ հողատարածքները ըստ հերթականության և ոչ լիարժեք ջրելու խնդիրները:
Մի քանի տարվա ընթացքում Գնիշիկ համայնքի երկու գյուղերի համար կառուցվել և գործարկվել են առանձին համակարգեր: Վերջին ծրագիրն իրականացվել է Մոզրովում. կառուցվել է շուրջ 1 կմ նոր ջրագիծ: Այժմ կա ջրի բավարար քանակ և անհրաժեշտ ճնշում՝ գյուղացու աշխատանքի ռիթմն իրեն հարմարեցնելու և նրա հոգսերը թեթևացնելու համար: Համակարգի պաշտոնական գործարկմանը փոխարինել է գործընկեր կազմակերպությունների ղեկավարների տեսազանգը:
«Մարզերում ենթակառուցվածքներ զարգացնելը միշտ թիրախային է եղել մեզ համար։ Ուրախ եմ հերթական արդյունքի համար։ Դա մեզանից պահանջեց ոչ միայն ներդրումներ, այլև համակարգված աշխատանք և համբերություն։ Գյուղում կյանքի ռիթմն ուրիշ է. պահանջում է ավելի մեծ ջանասիրություն։ Գյուղացուն պետք է տալ հողի հետ աշխատելու և բերք ստանալու հնարավորություն։ Մենք ձգտել ենք իրականացնել այդ նպատակը», - տեսազանգի ժամանակ ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Հերթական անգամ, նույն գյուղերի կողքին կանգնելով, ձգտում ենք աստիճանաբար իրականացնել էկո գյուղերի գոյության գաղափարը, ինչը կարևոր նպատակ է: Անհրաժեշտ է համայնքներում ստեղծել այնպիսի մաքուր միջավայր, որտեղ մարդն ու բնությունը լինեն ներդաշնակ: Դա է առողջ ապագա կերտելու ճանապարհը», - տեսազանգի ժամանակ ասել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ղեկավար Ռուբեն Խաչատրյանը:
Նոր համակարգերի կառուցման ու գործարկման արդյունավետությունը զգալի է բնակիչների համար: Հարևան գյուղերում լուծվել են կարևոր հարցեր. ջրի օգտագործման համար երբեմնի անհամաձայնություններն այլևս չկան: Ավելացել են տնամերձերն ու վաղվա օրվա նկատմամբ՝ գյուղացու հավատը: Համայնքի վարչական ղեկավար Արա Լևոնյանի գնահատմամբ, և՛ Մոզրովում, և՛ Գնիշիկում, կա գրեթե շուրջօրյա ջրամատակարարում և ջրի անհրաժեշտ քանակ՝ կյանքի բնականոն ռիթմով ապրելու և այգեգործությամբ զբաղվելու համար: Կարևոր ձեռքբերում է նաև այն, որ այժմ հնարավոր է կաթիլային համակարգով հսկայական տարածություններ ջրել:
Ընդհանուր առմամբ, երկու տարվա աշխատանքի արդյունքում, կառուցվել է մոտ 4950մ երկարությամբ ջրագիծ, 2 ջրընդունիչ, 5 բաժանարար հանգույց և անհատական միացման 31 կետ:
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01