ARM | RUS |

Սնանկության գործով կառավարիչների որակավորման համակարգը ենթարկվել է արմատական բարեփոխումների

18.08.20 | 17:39

Սնանկության գործով կառավարիչների որակավորման համակարգը ենթարկվել է մի շարք արմատական բարեփոխումների, որոնց հիմնական նպատակն է ապահովել սնանկության գործով կառավարիչների պատշաճ մասնագիտական պատրաստվածությունը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու, Սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողովի անդամ, ՏՄՊՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը։

Սնանկության գործով կառավարիչն ունի առանցքային դերակատարում սնանկության ինստիտուտի նպատակների իրականացման հարցում և նրա հաջող գործունեության գրավականներից է համապատասխան մասնագիտական որակների առկայությունը: Սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողովի անդամի խոսքով՝ հենց դա էր պատճառը, որ Արդարադատության նախարարության կողմից անցած տարի իրականացված ծավալուն բարեփոխումների շրջանակներում զգալի տեղ է հատկացվել նաև սնանկության գործով կառավարիչների որակավորման համակագի վերանայմանը:

Մարկոսյանը ներկայացրեց սնանկության գործերով կառավարիչների հավակնորդներին ներկայացվող նախկին պահանջները և դրանց որոշակի խնդիրները։

«Նախկինում սահմանված էր, որ սնանկության գործով կառավարիչ կարող է դառնալ այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն, որակավորման համար դիմելու պահին նախորդող հինգ տարիների ընթացքում առնվազն 3 տարի ունեցել է որևէ կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության ղեկավարման կամ կազմակերպման հետ կապված փորձ կամ սնանկության գործով կառավարիչների ինքնակարգավորող կազմակերպությունում անցել է ստաժավորում։

Ակնհայտ է, որ նման պահանջների պայմաններում սնանկության գործով կառավարչի պաշտոնում թույլատրում էինք անձնանց, որոնք հնարավոր է, որ իրենց մասնագիտական գործունեության հետ կապված հասել են որոշակի հաջողության, սակայն սնանկության ինստիտուտի առումով չունեին անհրաժեշտ գիտելիքներ կամ համապատասխան հմտություններ»,- ասաց Մարկոսյանը։

Որակավորման հանձնաժողովի անդամը նշեց, որ 2019 թվականին Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում հրապարակվել են ոլորտին վերաբերվող երկու հետազոտական փաստաթղթեր՝ «Սնանկության ոլորտի բարեփոխման ճանապարհային քարտեզ և գործողությունների ծրագիր» և «Սնանկության ոլորտի հետազոտության հաշվետվություն», որոնցում, ի թիվս այլ խնդիրների, հստակ մատնանշվել են նաև սնանկության գործով կառավարիչների մասնագիտական պատրաստվածության կամ մասնագիտական որակների ցածր լինելու հիմնահարցը։

«Խնդրի լուծման երկու ուղղություն տրվեց, առաջինը՝ ամրագրվեց, որ սնանկության գործով կառավարիչ կարող են դառնալ միայն իրավագիտության և տնտեսագիտության ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձինք, երկրորդը՝ ամրագրվեց, որ բոլոր դեպքերում անձը պարտադիր պետք է անցնի ուսուցում, որպեսզի կարողանա մասնացել որակավորմանը։ Այսինքն՝ անձը, անկախ մասնագիտական փորձառությունից, պետք է անցնի լրացուցիչ պատրաստում , որպեսզի կարողանա հավակնել այդ ոլորտում մասնագիտական գործունեությանը»,- ընդգծեց Մարկոսյանը` հավելելով, որ ուսուցման կարգը սահմանվել է Արդարադատության նախարարության հրամանով։

Մարկոսյանի խոսքով՝ ուսուցումն ուղղված է ինչպես նվազագույն մասնագիտական գիտելիքների, այնպես էլ գործնական հմտությունների ձևավորմանը և զարգացմանը, օրինակ՝ սնանկության վարույթի փաստաթղթերի կազմում, վերլուծություն և այլն։

«Ուսուցումն իրականացվում է համապատասխան ծրագրի հիման վրա, որը հաստատվում է Արդարադատության նախարարի կողմից։ Ոլորտային խնդիրներին առնչվող լիազոր մարմինը՝ Արդադատության նախարարությունը պարբերաբար ստանում է որոշակի գանգատներ, բողոքներ, հավաքագրում է վիճակագրական տվյալներ, որոնք էլ կարևոր հիմք կարող են լինել ծրագրի կազմման համար։ Ուսուցման իրականացումը վերապահված է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Ընդ որում, ամրագրվել է, որ նման ուսուցում պետք է կազմակերպվի տարեկան առնվազն մեկ անգամ, այսինքն՝ ոլորտով հետաքրքրվող անձինք տարեկան առնվազն մեկ անգամ կարող են ակնկալել, որ նման ուսուցում կլինի և նրանք հնարավորություն կունենան ուսուցումը ավարտելու դեպքում մասնակցել որակավորմանը և համապատասխանաբար ստանալ նաև կառավարչի գործով զբաղվելու հնարավորություն»,- ավելացրեց Սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողովի անդամը, նշելով, որ ուսուցման արդյունքը հաստատվում է համապատասխան վկայագրով, որը վավեր է երկու տարի։

Անդրադառնալով բուն որակավորման գործընթացին՝ Մարկոսյանը տեղեկացրեց, որ այստեղ ևս կան որոշակի փոփոխություններ.

«Նախկինում որակավորումը երկու փուլ էր ներառում՝ թեստավորում և հարցազրույց, ընդ որում, եթե բովանդակային առումով դիտարկենք, ապա դրանում չկային այնպիսի հստակ դրույթներ, որոնք թույլ կտային անձի մասնագիտական պատրաստվածությունը լիարժեքորեն վերհանել։ Ներկայումս որոշակի փոփոխություններ են կատարվել և որակավորման գործընթացում ավելացել է նաև ոլորտային խնդիրների լուծման փուլը, այսինքն՝ ներկայումս որակավորման փուլը ներառում է երեք փուլ՝ թեստավորում, ոլորտային խնդիրների լուծում և այնուհետև հարցազրույց։ Ոլորտային խնդիրների փուլի ներառումը այն հիմնական առանցքն է, որի շրջանակներում հնարավոր կլինի բացահայտել անձի խորը ոլորտային գիտելիքները, վերլուծական կարողությունները, ինչու չէ նաև փորձը։

Որոշակի փոփոխություն է արվել բուն որակավորման հանձնաժողովի կազմավորման առումով, մասնավորապես՝ սահմանվել է, որ դրա շրջանակներում ներգրավվում են ոչ միայն պետական մարմինների ներկայացուցիչները, այլև իրավագիտության և տնտեսագիտության ոլորտներից գիտնականներ։ Սա ևս չափազանց կարևոր քայլ է, քանի որ թույլ է տալիս գործընթացում կիրառել ոլորտային գիտական ներուժը»,- շեշտեց Մարկոսյանը։

Սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողովի անդամի կարծիքով՝ թեև այս փոփոխությունների արդյունքում որոշակիորեն դժվարացել է սնանկության գործով կառավարիչների որակավորում ստանալու գործընթացը, սակայն գործերի հավասար բաշխման համակարգի ներդրումը և այլ բարեփոխումները ոլորտը դարձրել են բավականին գրավիչ և ոլորտով հետաքրքվողների պակաս պետք է որ չլինի։


Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում

Սամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի...

16:33

Մհեր Գրիգորյանն ու Կիրստի Նարինենը կարևորել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումները

Մհեր Գրիգորյանն ու Կիրստի Նարինենը կարևորել են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված...

16:25

Համլետ Մանուկյանն առաջ անցավ ադրբեջանցուց ու ճանաչվեց տարվա լավագույն տղամարդ մարմնամարզիկ

Համլետ Մանուկյանն առաջ անցավ ադրբեջանցուց ու ճանաչվեց տարվա լավագույն տղամարդ...

16:09

Պլաններ ունենք․ ԱԺ նախագահը՝ Իրանից հայ փախստականների հոսքի դեպքում իշխանությունների գործողությունների մասին

Պլաններ ունենք․ ԱԺ նախագահը՝ Իրանից հայ փախստականների հոսքի դեպքում իշխանությունների...

15:44

Շատ ցավալի և խայտառակ անկում է ապրել պարոն Տեր-Պետրոսյանը․ Ռուբեն Ռուբինյան

Շատ ցավալի և խայտառակ անկում է ապրել պարոն Տեր-Պետրոսյանը․ Ռուբեն...

15:15

Բահրեյնում և Կատարում պայթյուններ են որոտացել

Բահրեյնում և Կատարում պայթյուններ են որոտացել

14:59

Իրանը հայտարարել է Դուբայում գտնվող ամերիկյան ռազմաբազային հասցված հարվածի հետևանքով զոհված ավելի քան 40 մարդու մասին

Իրանը հայտարարել է Դուբայում գտնվող ամերիկյան ռազմաբազային հասցված հարվածի հետևանքով զոհված ավելի...

14:48

Ռուսական կողմի հետ ներկայումս քննարկվում է Հայաստանի երկաթուղու կառավարման հարցը․ ԱԺ նախագահ

Ռուսական կողմի հետ ներկայումս քննարկվում է Հայաստանի երկաթուղու կառավարման հարցը․ ԱԺ...

13:49

Ալեն Սիմոնյանը պետք է լավ գիտակցի, որ իր քաղաքական կալիբրը չի ներում նախագահ Սարգսյանին խորհուրդներ տալ. Հայկ Մամիջանյան

Ալեն Սիմոնյանը պետք է լավ գիտակցի, որ իր քաղաքական կալիբրը չի ներում նախագահ Սարգսյանին...

13:33

Ուզում եմ տեսնել այն ընդդիմադիրին, որը վերապահումով է մոտենում փողոցային պայքարին. Հայկ Մամիջանյան

Ուզում եմ տեսնել այն ընդդիմադիրին, որը վերապահումով է մոտենում փողոցային պայքարին. Հայկ...

13:12

Ալեն Սիմոնյանը ցինիկ չէ, շարքային լկտի է. Աշոտյան

Ալեն Սիմոնյանը ցինիկ չէ, շարքային լկտի է. Աշոտյան

12:06

Մարտի 3-ից էլեկտրոնային կառավարման համակարգերը որոշ ժամանակով հասանելի չեն լինելու․ ՊԵԿ

Մարտի 3-ից էլեկտրոնային կառավարման համակարգերը որոշ ժամանակով հասանելի չեն լինելու․...

11:48

Դեպի Երևան և հակառակ ուղղություններով մի շարք չվերթեր շարունակում են չեղարկվել

Դեպի Երևան և հակառակ ուղղություններով մի շարք չվերթեր շարունակում են...

11:23

Երևանում վայրէջք է կատարել Օմանից առաջին տարհանման չվերթը

Երևանում վայրէջք է կատարել Օմանից առաջին տարհանման...

11:05

Դատախազությունը պահանջում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Հյուսիսային պողոտայում գտնվող 2 բնակարան

Դատախազությունը պահանջում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել...

09:34

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց...

09:03

Վեհափառ Հայրապետը մտահոգ և անհանգիստ է ստեղծված իրավիճակով. կապի մեջ է տարածաշրջանի թեմակալ առաջնորդների հետ

Վեհափառ Հայրապետը մտահոգ և անհանգիստ է ստեղծված իրավիճակով. կապի մեջ է տարածաշրջանի թեմակալ...

15:25

Ապօրինի ծագում ունեցող գույք. Գեներալ Հայկազ Բաղմանյանը հրավիրվել է դատախազություն

Ապօրինի ծագում ունեցող գույք. Գեներալ Հայկազ Բաղմանյանը հրավիրվել է...

15:15

Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի

Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի

15:02

Թոշակների բարձրացումը բարեգործություն չէ․ Սրբուհի Գալյան

Թոշակների բարձրացումը բարեգործություն չէ․ Սրբուհի...

14:04

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44