Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հանրային մուլտիպլեքսից ռուսական հեռուստաալիքները հանելու թեմային: Հակոբյանը նշում է, որ սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչակարգի հերթական քայլն է: Գրառումը կարդացեք ստորև:
«Հայաստանի իշխանությունը պատրաստվում է օրենքի ուժով հանրային մուլտիպլեքսից հանել ռուսական հեռուստաալիքները: Այսինքն` Հայաստանի բնակիչները շուտով չեն կարողանալու սովորական ալիքներով դիտել տարիներ շարունակ հայկական հեռուստացանկում եղած ռուսական հեռուստաալիքները, այդ թվում` «Первый канал», «Россия» և «Культура» ալիքները, որոնք շատ մեծ լսարան ունեն Հայաստանում: Նիկոլ Փաշինյանի ռեժիմի «հիմնավորումն» այն է, որ հայկական հանրային մուլտիպլեքսում պետք է լինեն միայն ու միայն հայկական հեռուստաալիքներ, և ռուսերենով ու անգլերենով հեռուստաալիքներ չպետք է լինեն: Դրանք կարող են լինել մասնավոր կաբելային ցանցերում կամ մասնավոր մուլտիպլեքսում (ինչը գոյություն չունի):
Միայն ապուշին պարզ չէ, որ անգլերենի մասը զուտ աճպարարություն է, որովհետև երկար տարիներ հանրային մուլտիպլեքսում եղած CNN-ը Հայաստանում զրոյական լսարան ունի: Լեզվական, մշակութային ու քաղաքակրթական իրողություններն են այդպիսին: Իսկ ռուսերենով ալիքները, մասնավորապես` «Первый канал-ը» և «Россия-ն» շատ մեծ լսարան ունեն Հայաստանում, էլ չասած «Култура»-ի մասին, որ համամարդկային արժեքների և համամարդկային մշակույթի հանրայնացման համատեքստում ահռելի լուսավորչական աշխատանք է կատարում: Այս քայլով Նիկոլ Փաշինյանի ռեժիմը մեկ նպատակ է հետապնդում. հերթական սեպը խրել հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքի մեջ և Հայաստանը ևս մեկ քայլով հեռացնել Ռուսաստանից` սպասարակելով ինչ-որ անհասկանալի ու վտանգավոր սոռոսական օրակարգ:
Իհարկե, Հանրային մուլտիպլեքսից ռուսական հեռուստաալիքների հանումը Նիկոլ Փաշինյանի ռեժիմը փորձելու է հիմնավորել ինքնիշխանության ամրապնդման և հայերենի դիրքերն ամրապնդելու «փաստարկներով», բայց բոլորն են հասկանում` չի կարող ինքնիշխանությունից և հայկական ինքնության ամրապնդումից խոսել մարդկանց մի խումբ, որ իշխանության գալուց հետո Հայաստանում Սոռոսի գրասենյակի ուղիղ ցուցումներով պատերազմ է հայտարարել հայ ազգայինին ու հայկական ինքնությանը: Ակնհայտ է, որ Փաշինյանի ռեժիմը պատվիրատուների թելադրանքով խնդիր ունի Հայաստանի բնակչությանը դուրս հանել ռուսալեզու քաղաքակրթական-տեղեկատվական դաշտից` կտրելով նաև Ռուսաստանում ապրող շուրջ երեք միլիոն հայերի հետ համատեղ մշակութային-տեղեկատվական դաշտում ապրելու հեռանկարից:
Իսկ գիտե՞ք, թե ինքնիշխանության ամրապնդման կարգախոսների ներքո ռուսական ալիքների փոխարեն հայկական հանրային մուլտիպլեքսում ի՞նչ է լինելու. օրինակ` հայալեզու «ԱզատությունTV-ն» է լինելու: Այո այո, այն «Ազատությունը», որը ժամանակ առ ժամանակ հայերենով հայ մարդկանց շրջանում հակառուսական քարոզչություն է իրականացնում, ԼԳԲՏ քարոզչություն է իրականացնում, և երբեք չի օգտագործում «Արցախի Հանրապետություն» կամ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառակապակցությունները»:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44