ARM | RUS |

Մաշտոցի պուրակի կառուցապատման թույլտվությունը տվել է Հայկ Մարությանը. Փաստինֆո

20.08.20 | 11:46

Փաստինֆո»-ն գրում է․ «Մաշտոցի պուրակում խնդրահարույց սրճարանի կառուցման թույլտվության համաձայնությունը, տրվել է նոր իշխանությունների օրոք՝ ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանի անմիջական լիազորությամբ։

Այսպես՝ Օգոստոսի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում քաղաքապետը հերքել էր նորակառույց սրճարանի հետ իր մասնակցության փաստը՝ նշելով, թե «Տաղավարները, որ պետք է կառուցվեին այն ժամանակ, հանրային ճնշմամբ, ուղղակի չթողեցին, որ պարոն Մարգարյանը թույլ տա՝ այդ ամեն ինչը կառուցվի և ունեցանք Մաշտոցի պուրակը, բայց կա մի սրճարան, որ այնտեղ միշտ կար, որն ուներ 277 ք/մ որպես սեփականության իրավունք գրանցված կադաստրով, այսինքն` դա անձեռնմխելի է և 17 ք/մ որպես սեփականություն, կադաստրում էլի գրանցված սեփականություն։ Դա իր սեփականությունն է ընդմիշտ, և մենք ոչ մի բան չենք կարող անել։ Նա հավելել էր նաև, որ բացի դրանից 2018 թվականի մայիսի 16-ին Տարոն Մարգարյանի կողմից ստորագրվում է մի որոշում, որով մինչ այդ 386 ք/մ վարձակալությունը դառնում է 1048 ք/մ վարձակալություն. «Այդ վարձակալությունը ֆիքսում է իր 277 ք/մ սեփականությունը, այդ վարձակալության հողի մեջ ֆիքսում է 17ք/մ իր սեփականությունը արդեն որպես սեփական գույք և այդ վարձակալությունը մինչև 2040 թվականի դեկտեմբեր։ Երբ լինում է հեղափոխությունը և գալիս է մեր քաղաքային իշխանությունը, արդեն սկսում ենք աշխատել, քիչ-քիչ բաները դուրս է գալիս»։

Հարցի առնչությամբ «Փաստինֆո» գործակալությունը հարցում էր ուղարկել քաղաքապետին՝ պարզելու համար, որ ընկերությունն է կառուցապատում իրականացնում Մաշտոցի պուրակի տարածքում, ե՞րբ է կնքվել պայմանագիրը, որքա՞ն տարածք է տրվել վարձակալության, քանի՞ տարի ժամկետով և ի՞նչ կառուցելու համար, կառուցապատման պայմանագրի օրինականությունն ուսումնասիրվել է, թե ոչ եւ արդյոք կասկածահարույց հանգամանքներ ի հայտ չեն եկել դատական կարգով վիճարկելու համար։

Ի պատասխան մեր հարցմանը՝ քաղաքապետարանը «Փաստինֆո»-ին է տրամադրել է կառուցապատման պայմանագրի պատճենը, որը վկայում է, որ նոր պայմանագիրը կնքվել է 2019 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանի անմիջական ղեկավարությամբ։ Որպես պայմանագրով կառուցապատման իրավունք ունեցող անձ է հանդիսանում «Դավիթ – Վանուշ» ՍՊԸ-ն՝ ի դեմս տնօրեն Հրանտ Հովսեփյանի։ Սույն պայմանագրով սեփականատերը պարտավորվում է վճարի դիմաց կառուցապատման իրավունք ունեցող անձին հողամաս տրամադրել՝ Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտայի հ.20/7 և 20/8 հասցեներում։ Տրամադրվող հողամասի մակերեսը կազմում է ընդհանուր 392.0 քմ.՝ 21 տարի ժամկետով։ Կառուցապատման իրավունքի ժամկետը սահմանվում է մինչև 2040 թվականի դեկտեմբերի 31-ը։

Մինչ վերոհիշյալ պայմանագրի կնքումը, պարզվում է քաղաքապետ Հայկ Մարությանի մակագրությամբ 2019 թվականի հուլիսի 22-ին ուժը կորցրած է ճանաչվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից ընդունված՝ 2018 թվականի մայիսի 16-ի հ.1891-Ա և 2018 թվականի հունիսի 6-ի հ.2127-Ա որոշումները՝ Մաշտոցի պողոտայի ստորգետնյա անցման հարևանությամբ «Դավիթ – Վանուշ» ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով տրամադրված հողամասի սահմանները վերաճշտելու, «Կենտրոն – Կանաչապատում» ՓԲԸ-ի կառուցապատման իրավունքը դադարեցնելու և «Դավիթ – Վանուշ» ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին որոշումները։

Նշենք, որ «Դավիթ-Վանուշ» ՍՊԸ-ին առաջին հողահատկացումը կատարվել է դեռեւս 19 տարի առաջ՝ 2001 թ, 36 քմ, 5 տարի ժամկետով, ապա 2002-ին տարածքն ընդլայնվել է` հասնելով 350 քմ-ի, իսկ ժամկետը երկարաձգվել է մինչև 25 տարի ժամկետով): Այս ընկերությանը 2006-ին տրվել է շինարարության թույլտվություն, ապա 2011-ին, արդեն քաղաքապետ Կարեն Կարապետյանի օրոք` դեկտեմբերի 15-ին «Կենտրոն Կանաչապատում» ընկերությանը տրվել է ոչ հիմնական շինությունների տեղադրման թույլտվություն:

Երեւանի ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանը խուսափել էր պատասխանել հարցին, թե արդյոք ի սկզբանե ստորագրված պայմանագիրը եղել է օրինական ու դատական կարգով այն վիճարկելու համար հիմքեր կան, թե ոչ։ Հարցին պատասխանելու փոխարեն քաղաքապետարանն ուղարկել է արդեն Հայկ Մարությանի օրոք ստորագրված նոր պայմանագիրը՝ այդպիսով փաստացի ստանձնելով կառուցապատման, այդ թվում նաեւ նախկինում հնարավոր թույլ տրված ապօրինությունների պատասխանատվությունը։ Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ այս ընկերության հետեւում կանգնած է հարկայինի բարձրաստիճան պաշտոնյա, ով կարողացել է լեզու գտնել Հայկ Մարությանի հետ, որի արդյունքում էլ նրան տրվել է կառուցապատման նոր թույլտվությունը։

Քաղաքապետ Հայկ Մարությանին ուղղված «Փաստինֆո»-ի նույն հարցմամբ փորձել էինք պարզաբանումներ ստանալ նաեւ տարածքում իրականացված աղմկահարույց ծառահատումների վերաբերյալ։ Ըստ այդմ՝ քանի՞ ծառ է հատվել կառուցապատողի կողմից տվյալ տարածքում, արդյո՞ք ծառահատումներն ու դրանց ժամկետները նախապես համաձայնեցված են եղել Երևանի քաղաքապետարանի հետ, արդյո՞ք Երևանի քաղաքապետը տվե՞լ է գրավոր համաձայնություն, թե՞ ոչ, ինչպես նաև՝ արդյո՞ք ստորագրված պայմանագրով ի սկզբանե պլանավորված է եղել ծառահատում, թե՞ ոչ։

Պաշտոնական պատասխանից հետեւում է, որ ի սկզբանե ծառահատում նախատեսված չի եղել, համենայն դեպս մեզ տրամադրված փաստաթղթերում չկար նման որեւէ ամրագրում, բայց կառուցապատող ընկերությունը ունեցել է համոզմունք, որ իրեն թույլատրվելու է հատել պուրակի այն ծառերը, որոնք խոչընդոտում են սրճարանի կառուցմանը։ Այսպես՝ պայմանագրի 10.1-րդ ենթակետում կարդում ենք՝ հողամասից կառուցապատման իրավունք ունեցող անձի կատարած բարելավումները համարվում են նրա սեփականությունը։

2020 թվականի հուլիսի 15-ի ամսաթվով կազմվել է արձանագրություն առ այն, որ Մաշտոցի անվան պուրակում առկա են թվով 4 մանրատերև թեղիներ՝ խորը արմատային փտախտի նշաններով, ինչը ծառերին տանում է անխուսափելի մահվան եւ խորհուրդ տրվել իրականացնել թեղիների սանիտարական հատում։ Ուշադրություն ենք հրավիրում ամսաթվի վրա, քանի որ շինարարությունը Մաշտոցի պուրակում սկսվել էր ավելի վաղ՝ իրենց մեջ ներառելով հենց այդ ծառերի հատվածը։ Ավելին՝ սրճարանի տանիքի կառուցումը այնպես էր կազմակերպվել, որից ակնհայտ էր, որ այդ ծառերը հատվելու են, քանի որ ծառերի ճյուղերը դուրս էին գալիս կիսակառույց տանիքից, ինչը «Փաստինֆո»-ի տեսախցիկը ֆիքսել էր հունիս-հուլիս ամիսներին։

Հատված ծառերի փոխարեն ծառատունկ դեռեւս չի իրականացվել։ Ծառերի վիճակի մասին ուսումնասիրության արձանագրությունը փաստում է նաև հետևյալը՝ կազմակերպության կողմից վերոհիշյալ տարածքի հարակից հատվածում՝ պայմանավորված բույսերի սեզոնային ակտիվությամբ, աշնան ընթացքում նախատեսվում է փոխհատուցվող կանաչապատում իրականացնել։ Փոխհատուցվող կանաչապատման պայմանագիրը՝ ի դեմս Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կնքվել է սույն թվականի հուլիսի 30-ին՝ պուրակում ծառահատումներին զուգահեռ։

Ճիշտ այնպես, ինչպես հայտնի մուլտֆիլմ՝ ես անում եմ ինչ կամենամ, հետո հարցնում թույլտվություն։


0-ից չենք սկսելու, ինչպես Փաշինյանը հայտարարեց. Մարությանը` խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/997728.html  © factor.am

0-ից չենք սկսելու, ինչպես Փաշինյանը հայտարարեց. Մարությանը` խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ...

15:55

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն է

«Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածուն Հայկ Մարությանն...

14:49

Հոգևորականները միասին աղոթք բարձրացրին անազատության մեջ գտնվող Սրբազան Հայրերի, խաղաղության, եկեղեցու զորացման համար

Հոգևորականները միասին աղոթք բարձրացրին անազատության մեջ գտնվող Սրբազան Հայրերի, խաղաղության,...

14:23

Նովրուզը թող հարատև խաղաղություն բերի․ Փաշինյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին

Նովրուզը թող հարատև խաղաղություն բերի․ Փաշինյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և...

13:48

Քննիչը մերժել է միջնորդությունը․ Կաթողիկոսը չի կարող մեկնել Վրաստան

Քննիչը մերժել է միջնորդությունը․ Կաթողիկոսը չի կարող մեկնել...

13:24

Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված մեկ տարեկան երեխան մահացել է

Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված մեկ տարեկան երեխան մահացել...

13:07

Նիկոլ Փաշինյանից հետո ամենամեծ վնասը Հայաստանի քաղաքական կյանքին հասցրել է Ռոբերտ Քոչարյանի քարոզչական թիմը. Արմեն Աշոտյան

Նիկոլ Փաշինյանից հետո ամենամեծ վնասը Հայաստանի քաղաքական կյանքին հասցրել է Ռոբերտ Քոչարյանի...

14:03

Գարեգին Բ Կաթողիկոսին Վրաստան մեկնել արգելելը բացասական կանդրադառնա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միջազգային հեղինակության վրա. Մելոյան

Գարեգին Բ Կաթողիկոսին Վրաստան մեկնել արգելելը բացասական կանդրադառնա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու...

13:55

Փաշինյանը բաց տեքստով հայտարարում է, որ եթե նեղն ընկնի` Ալիևի օգնությանը կդիմի. Արթուր Խաչատրյան

Փաշինյանը բաց տեքստով հայտարարում է, որ եթե նեղն ընկնի` Ալիևի օգնությանը կդիմի. Արթուր...

13:45

Ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները ենթադրում են պատերազմ. Սուրեն Պապիկյան

Ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները ենթադրում են պատերազմ. Սուրեն...

13:38

ՆԳ նախարարը չբացառեց՝ 1 տարեկան երեխայի սպանության փորձի գործով կարող է մեղադրանք առաջադրվել նաև ընտանիքի այլ անդամների (Տեսանյութ)

ՆԳ նախարարը չբացառեց՝ 1 տարեկան երեխայի սպանության փորձի գործով կարող է մեղադրանք առաջադրվել նաև...

13:28

Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում

Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական...

10:44

«Մարդ եք բերո՞ւմ մեր վրա»․ Թաթոյանը Փաշինյանին խորհուրդ տվեց հավաքել սրտիկները, պաչիկներն ու պատրաստվել նախկին դառնալուն

«Մարդ եք բերո՞ւմ մեր վրա»․ Թաթոյանը Փաշինյանին խորհուրդ տվեց հավաքել սրտիկները, պաչիկներն ու...

10:10

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

09:35

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

09:02

Ողբերգական դեպք՝ Երևանում. Ուղևորն ավտոբուսից իջել ու մահացել է

Ողբերգական դեպք՝ Երևանում. Ուղևորն ավտոբուսից իջել ու մահացել...

21:19

Իրանը ստեղծում է նախադրյալներ՝ հետպատերազմական տարածաշրջանը վերաձևավորելու համար. Ոսկանյան

Իրանը ստեղծում է նախադրյալներ՝ հետպատերազմական տարածաշրջանը վերաձևավորելու համար....

21:02

Արփինե Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի կիսանդրուն

Արփինե Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի...

20:35

Ադրբեջանից վերադարձած Դավիթ Դավթյանը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին՝ իր խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու համար

Ադրբեջանից վերադարձած Դավիթ Դավթյանը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին՝ իր...

20:03

Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով ԱՄԷ-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը չի կայանա

Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով ԱՄԷ-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը չի...

23:22

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44