Իսրայելում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը խոսել է իր նախաձեռնության մասին, որը կապված է Ադրբեջանի դեսպանի ու Արցախի հետ:
Իսրայելում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը կարծում է, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդները պետք է շփման եզրեր գտնեն։ Իսրայելական ITON.TV հեռուստաալիքի եթերում նա պատմել է իր մի նախաձեռնության մասին, որն իրականացրել է, երբ Հայաստանի դեսպանն է եղել Ռուսաստանում։
Խոսքը վերաբերում է 2009 թվականի իրադարձություններին, երբ Սմբատյանը Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի ու մի խումբ հայ և ադրբեջանցի մտավորականների հետ այցելել է Արցախ, Երևան և Բաքու։
«Ես գործընկերներին առաջարկեցի շփվել հանուն ապագա սերունդների։ Մենք հարևաններ ենք և վաղ թե ուշ պետք է շփվենք», - ասել է Սմբատյանը։
Հայկական և ադրբեջանական կողմերի պատվիրակությունների կազմում ընդգրկվել են 7–ական մարդ՝ ռեկտորներ, ակադեմիկոսներ, որոնք քիչ թե շատ ճանաչել են միմյանց։
Պատվիրակությունը սկզբում մեկնել է Արցախ, ընդ որում` ադրբեջանական պատվիրակությունն Արցախի տարածք է մտել Ադրբեջանով, իսկ հայկական պատվիրակությունը ՝ Հայաստանի։ Հետո արդեն այցելել են Երևան և Բաքու, հանդիպումներ են կայացել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ։
Սմբատյանի խոսքով` ժողովուրդները հստակ հասկանում են, որ ղարաբաղյան խնդիրն իրենք չեն լուծելու, այլ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները, ուստի նրանց վրա է դրված երկու ազգերի միջև հարաբերությունները կարգավորելու առաքելությունը:
Նա բազմաթիվ պատերազմների օրինակներ է բերել` նշելով, որ այդ երկրների ժողովուրդներն այսօր շփվում են ու խաղաղ ապրում։
«Ժամանակն անցնում է, և մենք սկսում ենք հասկանալ, որ պետք է շփվել, կարելի է հայկական կոնյակ չսիրել ու չխմել, բայց պետք է հարգել ու քաղաքակիրթ ձևով շփվել հանուն մեր երեխաների», - ասել է Սմբատյանը:
Նրա կարծիքով` քանի դեռ կա մի սերունդ, որը ճանաչում է իրար ու մի քիչ հարգում, այդ ամենը պետք է փոխանցվի երիտասարդներին:
Ինչ վերաբերում է Սմբատյանի նախաձեռնությանը, ապա այն շարունակություն չի ունեցել։
19:33
19:03
18:49
18:34
18:10
09:19
09:01
17:54
17:32
17:16
17:02
16:51
16:35
15:06
13:21
13:15
13:01
12:45
12:21
12:03
09:01 21.10.25
09:28 21.10.25
13:21 21.10.25
09:36 21.10.25
17:54 21.10.25
17:16 21.10.25
09:14 21.10.25
10:24 21.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15