«Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԷԿ–ի վարկավորման պատմության հանգուցալուծմանը։
«Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Պետրոսյանի խոսքով` ՀՀ կառավարությունը պետբյուջեից 123 միլիոն դոլարի չափով վարկ տվեց ԱԷԿ–ին, որպեսզի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքները կատարվեն մինչև վերջ, որից մի մասը` մոտ 41 միլիոն դոլարը, կնքված պայմանագրի համաձայն, տրամադրվելու է «Ռուսատոմսերվիս» կազմակերպությանը, որպեսզի վերջինս կատարի աշխատանքները։
«Բացի դրանից, հայկական կողմն աշխատում է այնպես, որ որքան հնարավոր է շատ հայկական ձեռնարկություններ ներգրավվեն աշխատանքներում։ Դա հնարավորություն կտա տեղում վերահսկել գործընթացը, հետևել որակի ապահովմանը, իսկ աշխատանքների ավարտը նախանշված է 2022 թվականին»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Պետրոսյանի դիտարկմամբ` քանի դեռ հայկական ԱԷԿ–ը շահագործվում է, դրա անվտանգությանը պետք է պատշաճ ուշադրություն դարձնել, հետևաբար այս պահին կատարվում են այն աշխատանքները, որոնք անհրաժեշտ են ԱԷԿ-ի կյանքի տևողության, իրագործման ժամկետի երկարացման համար։
«Կատարվել է կոմպլեքս հետազոտություն, նշվել է, թե որ սարքավորումները պետք է փոխվեն։ Գալիք տարում անպայման կիրականացվի ջերմային մշակում, որոշ համակարգերի վերանորոգում, գեներատորների փոփոխում և այլն։ Աշխատանքների իրագործումից հետո հնարավորություն կունենանք ԱԷԿ–ի շահագործման ժամկետը երկարաձգել մինչև 2027 թվականը»,– նշեց Պետրոսյանը։
Ըստ նրա` արդեն իսկ կատարվել են այնպիսի ծավալի աշխատանքներ, որ ԱԷԿ–ի շահագործման ժամկետը կարող է 2027 թվականից հետո էլ երկարաձգվել։ «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտը ներկայումս աշխատում է ԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի անվտանգության հիմնավորման հաշվետվության վրա, որից հետո կներկայացվեն այն դեֆիցիտները, որոնք մոդեռնիզացիայից հետո տակավին մնում են։ Պետրոսյանի խոսքով` հաշվետվությունն անհրաժեշտ է, որպեսզի ատոմակայանը եկող տարի ստանա շահագործումը շարունակելու համապատասխան արտոնագիր։
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը հրաժարվել էր ռուսական վարկից, որը պետք է ուղղվեր ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման հետ կապված խնդիրների լուծմանը։ Այն ժամանակ նախատեսվում էր աշխատանքները ավարտին հասցնել 2019թ.–ի վերջին, սակայն դրանք տարբեր պատճառներով մնացել էին անավարտ։
18:58
17:47
17:26
17:03
15:32
15:21
15:03
14:45
14:18
13:46
13:37
13:24
13:03
12:45
12:22
11:42
11:25
11:14
11:14
10:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55