ԱԺ նախագահ խոսքով`ահաբեկչության և բռնի ծայրահեղականության դեմ պայքարն առավելապես կարևոր է դարձել հատկապես վերջին տասնամյակների ընթացքում:
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն օգոստոսի 20-ին մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների հինգերորդ համաշխարհային առցանց համաժողովին: Հայաստանի խորհրդարանի նախագահը ելույթ է ունեցել «Ահաբեկչության դեմ պայքարը և բռնի ծայրահեղականությունը» թեմայով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Միրզոյանի խոսքով`ահաբեկչության և բռնի ծայրահեղականության դեմ պայքարն առավելապես կարևոր է դարձել հատկապես վերջին տասնամյակների ընթացքում:
«Ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով ուղիղ սպառնալիք է բոլոր երկրների քաղաքացիների համար: Այն մշտական համընդհանուր սպառնալիք է, որը չի ճանաչում սահման կամ կրոն և մարտահրավեր է, որին միջազգային հանրությունը միասին պետք է դիմակայի: Ես կարծում եմ, որ մենք շարունակելու ենք պայքարել այս սպառնալիքի դեմ իր բոլոր ձևերով և դրսևորումներով, վճռականությամբ և լիարժեք համախմբվածությամբ: Մեր օրերում ահաբեկչությունը նաև պրոքսի պատերազմների մի դրսևորում է: Դժբախտաբար, այս մարտավարությանը մենք ականատես ենք լինում նույնիսկ Միջխորհրդարանական միության որոշ անդամ երկրների կողմից»,–շեշտել է ՀՀ ԱԺ խոսնակը:
Միրզոյանի համոզմամբ`համաշխարհային հանրությունը կարող է տուժել այդպիսի խելահեղ գործողություններից, և խորհրդարանները պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն այս մարտահրավերների դեմ պայքարելու հարցում:
Նա վստահեցրել է, որ ՀՀ ԱԺ-ն մեծապես կարևորում է բազմակողմանի միջազգային համագործակցության ընդլայնումն ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում և հետամուտ է ՄԱԿ-ի բոլոր համապատասխան կոնվենցիաների և այլ միջազգային իրավական գործիքների լիակատար իրագործմանը:
Նշենք, որ Միջխորհրդարանական միության կազմի մեջ մտնում են աշխարհի 178 երկրների օրենսդիր մարմիններ։
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44