Թուրքական Daily Sabah թերթը քննարկում է Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի տեղակայման հնարավորությունները:
«Ադրբեջանում թուրքական ռազմական ներկայության քննարկումը մշտապես կապված է Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների սառեցման կամ ջերմացման հետ, հատկապես երբ բռնկվում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտը»,-գրում է թերթը:
«Ռուսաստանը տարածաշրջանում Թուրքիայի խոշոր մրցակիցն է: Ադրբեջանում թուրքական ռազմաբազա կարող է ստեղծվել ՝ ի հակակշիռ Հայաստանում ռուսական ռազմաբազայի: Սակայն թուրքական ռազմաբազայի ստեղծումն ուղղակիորեն կբարդացնի Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ անհանգստության աղբյուր կդառնա Իրանի համար:
Պաշտպանության ոլորտում Թուրքիայի եւ Ադրբեջանի երկկողմ համագործակցությունը որոշում է 2 իրավական հիմքեր: Առաջինը, որը ստեղծվել է 1990-ական թվականների սկզբին, թույլ է տալիս ադրբեջանական անձնակազմի ռազմական պատրաստվածություն անցնել թուրքական ռազմական հաստատություններում: Երկրորդը դա «ռազմավարական համագործակցության» մասին համաձայնագիրն է, որում ուղիղ ասվում է, որ երկու երկրները կօգնեն միմյանց, եթե նրանցից մեկն ինքնապաշտպանության իրավունք պահանջի՝ համապատասխան ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի:
Օգոստոսի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն Ադրբեջանում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի, գեներալների շտաբի պետ Յաշար Գյուլերի, Թուրքիայի ցամաքային, ռազմաօդային եւ ռազմածովային ուժերի հրամանատարների եւ այլ բարձրաստիճան անդամների հետ:
Այցի ընթացքում երկու կողմերը մասնակցել են խոշորամասշտաբ թուրք-ադրբեջանական ռազմական մանեւրներին Բաքվում, Նախիջեւանում, Կադժախում, Կորդիմերում եւ Յուլախում: Այդ զորավարժությունները սկսվել են հուլիսի 29-ին եւ կշարունակվել են մինչեւ օգոստոսի կեսերը:
Հուլիսի կեսին ադրբեջանական ռազմական պատվիրակությունը այցելել է Թուրքիա եւ հանդիպել Թուրքիայի պաշտպանության նախարարի եւ զինված ուժերի պետերի մեծամասնության հետ:
Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Բաքուն եւ Անկարան շատ կարեւոր փաստաթղթեր են պատրաստել, կողմերը քննարկել են Նախիջեւանում թուրքական ռազմաբազայի ստեղծման հարցը:
Ադրբեջանցի քաղաքագետ Գաբել Հուսեյն Ալին հայտնել է, որ թուրքական պատվիրակության պատասխան այցի ընթացքում քննարկվել են Նախիջեւանում թուրքական ռազմաբազայի եւ Ապշերոնի թերակղզում եւս մեկ ռազմաբազայի ստեղծման հարցերը:
«Անկախ նրանից, թե արդյոք Թուրքիան ռազմաբազա կստեղծի Ադրբեջանի, թե՝ ոչ, պետք է նշել, որ մի քանի տարի առաջ Թուրքիան ռազմաբազաներ չի ունեցել իր տարածքներից դուրս՝ բացառությամբ Կիպրոսի օկուպացված տարածքում ռազմական ներկայության, իսկ այսօր Թուրքիան ռազմաբազաներ ունի Սոմալիում, Կատարում, Իրաքում եւ Սիրիայում»,-եզրափակում է թերթը:
News.am
19:02
18:36
18:16
18:03
17:44
17:33
17:16
17:02
16:45
16:22
16:02
15:46
15:32
15:15
14:57
14:45
14:22
13:06
12:52
12:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01