Տոկիոյում օգոստոսի 12-ից մինչեւ 19-ն ընկած ժամանակամիջոցում առնվազն 28 մարդ է մահացել շոգից, իսկ ամսվա սկզբից ի վեր զոհերի ընդհանուր թիվը հասել է 131-ի: Օգոստոսի 20-ին այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը:
Բոլոր մահացածները 50 տարեկանից բարձր մարդիկ են, իսկ նրանց մեծամասնությունը 70 տարեկանն անց է: Նշվում է, որ նրանցից շատերին մահացած են գտել իրենց տանը: Ըստ որում կա՛մ չեն աշխատել օդորակիչները, կա՛մ էլ դրանք տեղակայված չեն եղել:
Այս շաբաթը Ճապոնիայում դարձել է ամենաշոգն անցած ամռան ընթացքում: Օգոստոսի 17-ին Համամացու քաղաքում (Սիձուոկայի պրեֆեկտուրա) օդը ցերեկը տաքացել է մինչեւ Ցելսիուսի 41,1 աստիճան, ինչը դարձել է երկամյա վաղեմությանի պատմական ջերմաստիճանային ռեկորդի կրկնությունը:
Տոկիոյում նույնպես շոգ եղանակ է, իսկ ջերմաստիճանը կեսօրվա ժամերին հասնում է 35 – 36 աստիճանի: Ճապոնիայում շոգ եղանակը սովորաբար հաստատվում է հուլիսի կեսերին անձրեւների սեզոնի ավարտից հհետո:
Սակայն այս տարի ամբողջ հուլիսն ամպամած էր, իսկ երկրում տեղացին ինտենսիվությամբ ռեկորդային անձրեւներ, որոնք հանգեցրեցին սողանքների եւ գետերի վարարման: Անցյալ տաի ամբողջ երկրում շոգից զոհվել է 126 մարդ, ավելի քան 70 հազարը՝ տուժել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33