ԱԺ նախկին փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է.
«Ծիծաղելի են Փաշինյանից «մարշալ Ժուկով» կերտելու փորձերը
Պոպուլիստական և իզմեր չունեցող ռեժիմը ջանք ու եռանդ չի խնայում՝ քողարկելու իր ձախողումները:
2020- ի հուլիսին մեր զինված ուժերը՝ պատվով պաշտպանելով հայրենի սահմանները, դիրքային առավելության հասան հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում:
Բայց, այնուամենայնիվ,
Փաշինյանի իշխանությանը չհաջողվեց այն կապիտալիզացնել դիվանագիտության մեջ:
1. Որևէ միջազգային կառույց նույնիսկ Ադրբեջանին քննադատելու փորձ չարեց:
2. Նիկոլի իշխանությունը չկարողացավ գեթ մեկ հայամետ հայտարարություն կորզել որևէ միջազգային կառույցից. միակ հայտարարությունը, որտեղ հղում էր արվում հիմնարար սկզբունքներին, այսինքն՝ նաև ինքնորոշման իրավունքին ,արել է Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունը ՀՀԿ-ի ջանքերով:
3. Եթե 2016-ի դեկտեմբերին մեր դաշնակիցը մեղադրեց պրովոկացիայի մեջ Ադրբեջանին, ապա 2020-ին քննադատության սլաքներն ուղղվեցին ընդդեմ ՀՀ-ի:
4. 2016-ի դեկտեմբերին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն. Բորդյուժան Տավուշում ադրբեջանցիների հարձակման փորձը խիստ քննադատեց`անվանելով այն պրովոկացիա:
5. Մինչդեռ 2020-ի հուլիսյան դեպքերից հետո ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովը հայկական կողմի գործողություններն անվանեց «չարդարացված արձագանք»:
Այս փաստերը ի ցույց են դնում օրվա իշխանությունների քաղաքական անկարողությունը:
Իշխանությունների ապիկարության պատճառով հայոց բանակի հաջողությունները վեր են ածվել դիվանագիտական ֆիասկոյի:
Ըստ այդմ՝ ծիծաղելի են Փաշինյանից «մարշալ Ժուկով» կերտելու փորձերը»:
18:36
18:16
18:03
17:44
17:33
17:16
17:02
16:45
16:22
16:02
15:46
15:32
15:15
14:57
14:45
14:22
13:06
12:52
12:26
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01