Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Տեդրոս Գեբրեյեսուսը հույս է հայտնել, որ երկու տարուց պակաս ժամկետում մարդկությանը կհաջողվի հաղթահարել COVID-19-ի համավարակը: Նման կարծիք նա հայտնել է ուրբաթ օրը Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
ԱՀԿ ղեկավարը հիշեցրել է, որ 1918թ.-ին բռնկված իսպանական գրիպի համավարակը շարունակվեց երկու տարի: Ինչ վերաբերում է COVID-19-ի համավարակին, ապա «աշխարհում կապերի ավելի մեծ թվի արդյունքում այժմ վարակի տարածման հավանականությունն ավելի մեծ է», քան 100 տարի առաջ, մեկնաբանել է գլխավոր տնօրենը՝ հավելելով՝ «միաժամանակ մենք ունենք տեխնոլոգիաներ և գիտելիք այն կանգնեցնելու համար»:
Այդպիսով, շարունակել է նա, վարակի դեմ պայքարը բարդացնող հանգամանքներն գլոբալիզացիան են և կապերի մեծ թիվը, իսկ առավելությունն՝ ավելի կատարելագործված տեխնոլոգիաները:
«Այդ պատճառով մենք հույս ունենք երկու տարուց պակաս ժամանակում վերջ դնել այս համավարակին, հատկապես եթե միավորենք ջանքերը և եթե դրսևորվի ազգային միաբանություն և գլոբալ համերաշխություն»,- հայտնել է Տեդրոս Գեբրեյեսուսը:
Նա այս առիթով վարակի դեմ պայքարում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման և «առկա գործիքակազմի մաքսիմալ կիրառման» հույս է հայտնել:
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44