«Գյումրու օր» տոնակատարությունն այս տարի կնշվի սեպտեմբերի 5-ին: Համավարակի պատճառով լայնամասշտաբ միջոցառումները կտեղափոխվեն առցանց հարթակ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տոնը կրելու է «Իմ սեր, Գյումրի» խորագիրը: Տոնական տրամադրությունը տարածելու համար և օրվա խորհրդով պայմանավորված կօգտագործվեն համացանցի բոլոր հնարավորությունները, կտարածվեն տեսանյութեր ու տեսաուղերձներ:
Գյումրեցի արվեստաբան, գծանկարիչ Լևոն Լաճիկյանի «Գյումրի, իմ սեր» շարքի գծանկարներից մեկը, որպես լոգոտիպային հետնանկար, արդեն տարածվում է համացանցում: Տոնի առթիվ Գյումրին հանդես կգա նաև խաղաղության ու սիրո յուրօրինակ կոչով. «Գյումրեցի երիտասարդների խանդավառ մի խումբ երգ է նվիրում քաղաքին: Այդ երգով ասում ենք . «Թո՛ղ լռեն աշխարհի բոլոր թնդանոթները, որպեսզի երկինքներն արևների տուն դառնան»,-ներկայացնելով ծրագիրը՝ նշեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը: Երգը կկատարեն «Դեղձանիկ» վոկալ-էստրադային համույթի սաները: Ընդհանուր առմամբ, երգն ամբողջովին նվեր է քաղաքին՝ ինչպես երգի բառերն ու երաժշտությունը, այնպես էլ գործիքավորումը, ձայնագրությունն ու ձայանադրումը կատարվել է գյումրիցի երիտասարդների կողմից՝ որպես նվեր քաղաքին: Երգը կունենա նաև տեսահոլովակ:
Գյումրու երկու պետական՝ ժողգործիքների ու սիմֆոնիկ նվագախմբերի մասնակցությամբ տոնական համերգ կնկարահանվի «Սև բերդ» ամրոցից ու կհեռարձակվի ուղիղ եթերով:
«Աշխարհի ամենահյուրընկալ քաղաքի համար թեև բարդ է առանց հյուրերի քաղաքի օր նշելը, բայց Գյումրին սիրո, խաղաղության ու բարության օրրան է, ու այս տարի մենք ենք մեր ներսի սերն ու բարությունը ուղարկում աշխարհին»,-ավելացրեց Լիլիթ Թովմասյանը:

Օրվա ընթացքում պաշտոնապես կբացվեն Գյումրու քաղաքապետարանում տեղակայված «Կենտրոնական գրադարան»-ը, «Պատմության թանգարան»-ն ու համայնքային ցուցասրահը: Նույն օրը կլինի նաև «Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոց»-ի բացման արարողությունը: Հիմնանորոգումից հետո կվերաբացվի նաև «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքը:
Արմենուհի Մխոյան
16:02
15:46
15:32
15:15
14:57
14:45
14:22
13:06
12:52
12:26
12:06
11:52
11:33
11:09
10:44
10:06
09:18
09:04
17:33
17:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01