Նշելով, որ չպետք է հետաձգել երկրի համար տնտեսական պլանավորումը և սպասել պատժամիջոցների վերացմանը կամ որևէ երկրի ընտրությունների արդյունքներին, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է. «Երկրի տնտեսությունը երբեք չպետք է կապել արտաքին իրադարձությունների հետ, քանի որ դա ռազմավարական սխալ է»:
Այաթոլլահ Խամենեին այսօր առավոտյան կառավարության շաբաթվա առիթով տեսակապի միջոցով մասնակցել է Իրանի նախագահի ու կառավարության կազմի մասնակցությամբ կայացած նիստին:
Ելույթի ժամանակ նա ասել է.«Պետք է ենթադրել, որ պատժամիջոցները մինչև 10 տարի կշարունակվեն: Ուրեմն պետք է կենտրոնանալ ներքին հնարավորությունների վրա և երկրի տնտեսական հարցերը չկապել արտաքին իրադարձությունների հետ»:
Խոսքն ուղղելով երկրի բոլոր պաշտոնյաներին, ԻԻՀ մեծարգո առաջնորդը նշել է. «Իսլամական համակարգում ծառայելն ունի կրկնակի արժեք, որի համար պետք է շնորհակալ լինեք, քանի որ Իսլամական հանրապետությունում ծառայելն օգնում է նեռկայացնել իսլամի մոդելը՝ հասարակության կառավարման ու սոցիալականացման համար, ուստի այն կրկնակի կարևոր է»:
Անդրադառնալով հասարակության կառավարման համար մարդկային տարբեր ուսմունքների ձախողմանը, Այաթոլլահ Խամենեին ԱՄՆ-ին ներկայացրել է որպես իրապես ձախողված մոդել, ասելով, որ մարդու արժեքները, ինչպիսիք են առողջությունը, արդարությունը և անվտանգությունը, Միացյալ Նահանգներում ավելի շատ են ոտնահարվում, քան ցանկացած այլ վայրում:
Նա հավելել է. «Ներքին ու վարչական խնդիրներից բացի, սպանությունները, պատերազմ հրահրելը և անապահովության տարածելը ԱՄՆ-ի համար դարձել են սովորական աշխատանք Սիրիայում, Պաղեստինում և Եմենում, իսկ նախկինում նաև Իրաքում, Աֆղանստանում, ինչու չէ այլ տարածաշրջաններում, ներառյալ Վիետնամում ու Հիրոսիմայում»:
Նշելով, որ ԱՄՆ-ն գլխավորող անձինք ,որոնք նվաստացրել են այդ երկիրը, արմուտքի անկում ապրող մարդկային մոդելների ձախողումն ապացուցող մեկ այլ փաստ է, մեծարգո առաջնորդն ասել է.«Իսլամի անկախ մոդելը սոցիալականացման ու համակարգի կերտման համար հիմնված է հավատքի, գիտության ու արդարության երեք սկբունքների վրա»:
Իր ելույթի վերջին հատվածում վկայակոչելով աշխարհի շիաների առաջին առաջնորդ իմամ Ալիի խոսքերն ԻԻՀ առաջնորդն ասել է.«Եթե հավատացյալները դադարեն միմյանց օգնել, կպարտվեն»:
Նա հավելել է.«Սա դաս է մարդկության և բոլոր հավատացյալների համար: Այսօր երբ թշնամին մշտապես պլաններ է մշակում, ուստի դրա դիմաց ևս պետք է ունենալ պլան ու ծրագիր»:
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44