Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 21-ից 24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 165 դեպք, որից 13-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 42, մարմնական վնասվածք հասցնելու` 27, խարդախության՝ 18, թմրամիջոցի հայտնաբերման եւ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 10-ական, ընտանեկան բռնության՝ 7, յուրացման կամ վատնման ու մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 5-ական, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ջրային կենդանիներ եւ բույսեր ապօրինի արդյունահանելու՝ 4-ական, խուլիգանության՝ 3, բռնաբարության կամ բռնաբարության փորձի ու գույքը դիտավորությամբ վնասելու՝ 2-ական, անձի առեւանգման, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, ծեծի, առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառքի իրականացման, առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքի, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու կամ տարածելու, ազատությունից ապօրինի զրկելու, առանց իրացնելու նպատակի` թմրամիջոցների ապօրինի շրջանառության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների եւ սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, բնակարանային գողության՝ 2, սպանության, մարմնական վնասվածք հասցնելու, խարդախության, կողոպուտի եւ ծեծի 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար. 3 մարդ զոհվել է, 62-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44