Միացյալ Նահանգների կառավարությունը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով լրացուցիչ 1 միլիոն 436 հազար դոլար է հատկացրել Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար։
Ինչպես տեղեկացնում են ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելությունից, ընդհանուր առմամբ, ԱՄՆ կառավարությունը Հայաստանին մոտ 4 միլիոն դոլարի հրատապ օգնություն է տրամադրել 2020 թվականին: Միացյալ Նահանգները տրամադրում է կենսական անհրաժեշտության աջակցություն՝ գործակցելով ՀՀ կառավարության, միջազգային մարդասիրական գործընկերների և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ բացահայտելու ներդրման կարիք ունեցող ոլորտներն ըստ առաջնահերթության։
ԱՄՆ ՄԶԳ-ն այս նոր՝ 1 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակությամբ կաջակցի գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներին տնտեսապես վերականգնվել համավարակից և հարմարեցնել կարիքները հետկորոնավիրուսային աշխարհի իրողություններին:
Պետդեպարտամենտի կողմից տրամադրվող հավելյալ $436,000 դոլարը կհատկացվի այն խոցելի միգրանտների կարիքների բավարարմանը, որոնք համավարակի պատճառով չեն կարողանում վերադառնալ իրենց մշտական բնակավայր։ Այս օժանդակության շնորհիվ նրանք կունենան կացարան, մթերք, ինչպես նաև հնարավորություն՝ օգտվելու բժշկական և սոցիալական ծառայություններից։
Բացի COVID-19 համավարակի դեմ պայքարի համար տրամադրված վերոնշյալ աջակցությունից, անցած 20 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները Հայաստանում ներդրել է ավելի քան 1,57 միլիարդ դոլար, որից մոտ 106 միլիոն դոլարն՝ առողջապահության ոլորտում:
16:02
15:46
15:32
15:15
14:57
14:45
14:22
13:06
12:52
12:26
12:06
11:52
11:33
11:09
10:44
10:06
09:18
09:04
17:33
17:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01