Ռուսական և սիրիական զինված ուժերը լայնամասշտաբ գործողություն են իրականացրել Սիրիայի կենտրոնում, այսպես կոչված, «Սպիտակ անապատում» գտնվող զինված խմբավորումները ոչնչացնելու համար: «Ինտերֆաքս»-ը գրում է, որ երեքշաբթի այդ մասին հայտնել է Սիրիայում ռուսական ռազմական խմբի ներկայացուցիչը:
«Օգոստոսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում, Ռուսաստանի ռազմական խորհրդականների անմիջական մասնակցությամբ, Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարական ուժերը նախապատրաստել և իրականացրել են լայնածավալ գործողություններ՝ անօրինական կազմավորումները ջախջախելու համար: ՌԴ օդատիեզերական ուժերի և Սիրիայի օդուժի օդային հարվածներով, հրետանային կրակով և «Սպիտակ անապատում» հատուկ հետախուզական և որոնողական խմբերի գործողությունների արդյունքում ոչնչացվել է 327 գրոհային, 134 ապաստարան, 17 դիտակետ, յոթ նյութատեխնիկական և հինգ ստորգետնյա զենքի և զինամթերքի պահեստ»,- ասել է խմբի խոսնակը:
Նա նշել է, որ անօրինական զինված խմբավորումների մնացորդներից «Սպիտակ անապատը» մաքրելու գործողությունը կշարունակվի մինչև այդտեղ գործող ԱՄՆ-ի կողմից վերահսկվող զինված խմբավորումների ամբողջական ոչնչացումը:
«Անցած ամսվա ընթացքում, այսպես կոչվող «Սպիտակ անապատում»՝ Սիրիայի Արաբական Հանրապետության կենտրոնական մասում, նկատվում է Իսլամական պետության նախկին զինյալների գործունեության զգալի աճ»,- ասել է ռուսական խմբի ներկայացուցիչը:
Նա նշել է, որ գրոհայինների մեծ մասն այդ տարածքում հայտնվել է ԱՄՆ-ի կողմից վերահսկվող այսպես կոչված «Սիրիայի հյուսիսարևելյան ինքնավար վարչակազմում» անցկացված համաներումից հետո:
«Սպիտակ անապատում ցրված Իսլամական պետության բանդաները համալրվում են գրոհայիններով, ովքեր հատուկ պատրաստություն են անցել Սիրիայի հարավում և հարավ-րևելքում՝ ԱՄՆ-ի կողմից գրավված Էթ-Թանֆ գոտում և Սիրիայի տրանս-եփրատյան տարածքներում»,- ասել է գործակալության աղբյուրը:
«Սիրիայի նավթի և գազի օբյեկտներում դիվերսիաներ կատարելով, տրանսպորտային հաղորդակցությունները խաթարելով, սիրիական բանակի պարեկային ծառայության և զինվորների վրա հարձակվելով, զինյալները ապակայունացնում են տարածաշրջանի իրավիճակը: Օրինակ՝ օգոստոսի 18-ին, Դեյր էր-Զորի նահանգում ահաբեկիչների կողմից տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքի միջոցով սպանվել էր ռուս ավագ ռազմական խորհրդատու գեներալ-մայոր Վյաչեսլավ Գլադկիխը», - ասել է նա:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33