Քիչ առաջ փրկարարները փլատակներից դուրս բերեցին ևս մեկ քաղաքացու: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա 56-ամյա տղամարդ է: Նրան պատգարակով մոտեցրին շտապօգնության մեքենային, մարմինն ամբողջությամբ ծածկված էր (ֆոտոռեպորտաժ):
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը լրագրողներին հայտնեց, որ նա արդեն մահացած էր: «Փրկարարները մարմինը տեղափոխեցին շտապօգնության մեքենա: Մենք նրա հեռախոսի համարն ունեինք, փրկարարները նրա հեռախոսին զանգ էին տալիս, որ որ ճիշտ կողմնորոշվեին, թե որ վայրում է մարմինը: Ճիշտն ասած հեռախոսից բավականին հեռու էր: Սկզբից հեռախոսը գտան, հետո նոր իրեն»,-ասաց նա՝ հավելելով, որ մահացածի անունն է Արթուր Ղազարյան:
Իսկ վիրավորներն են 71-ամյա Սվետլանա Սահակյանը եւ 41-ամա Էդգար Մարգարյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական և կինոլոգիական խմբերը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և Բուժապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
Դեպքի վայրում են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Մինչ այս փլատակների տակից դուրս էր բերվել երկու քաղաքացի․ իրականացվել է 19 քաղաքացու տարհանում։
Երկու տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր․ տուժած Սվետլանա Ս․-ն (ծնված 1949 թ․) այժմ գտնվում է հետազոտման փուլում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության, իսկ մյուս տուժածինը (արական սեռի, մոտ 50 տարեկան)՝ ծայրահեղ ծանր:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44