ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչն անդրադարձել է ադրբեջանական կողմի տարածած տեսանյութերին։
Այսօր պաշտպանության նախարարությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ քննարկվել է ադրբեջանական կողմում հայտնված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի ճակատագրին առնչվող հարցեր: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տեսագրություն են տարածել, որում Ալավերդյանը «պատմում» է, թե ինչպես է հայտնվել Ադրբեջանում։ Նա ինչ–որ տեքստ է կարդում ու ասում, որ իբր ուզում է մնալ Ադրբեջանում։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարին ընդունել է ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը։
«Լևոն Այվազյանը ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մտահոգությունը օգոստոսի 23-ից հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառվող տեսանյութերի և դրանց բովանդակության առնչությամբ»,–նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Ադրբեջանական կողմի քայլերը, ըստ Այվազյանի, միջազգայնորեն ամրագրված իրավունքների, մասնավորապես՝ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում Ադրբեջանի ստանձնած հանձնառությունների կոպտագույն խախտում է:
Պաշտպանության նախարարությունը դիմել է ԿԽՄԿ-ին` առավել հետևողական լինելու Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված հայազգի անձանց իրավունքների պաշտպանության հարցում:
ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարը հավաստիացրել է, որ կոմիտեի պատվիրակությունը իրականացնում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Գուրգեն Ալավերդյանի կարգավիճակից բխող ընթացակարգերի ապահովման ուղղությամբ:
Հիշեցնենք` ՊՆ–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու գնացած սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել ու մոլորվել է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել էր, թե Ադրբեջանի ԶՈւ–ն գերի է վերցրել ՀՀ ԶՈւ ավագ լեյտենանտ Գուրգեն Ալբերյանին։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի թեմայով հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44