Առողջտապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շատ վաղուց է հանդիպել և իր հրաժարականի մասին խոսակցություն չի ունեցել:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Թորոսյանի հրաժարականի հետ կապված խոսակցությունները, կա՞ն, արդյոք, հիմքեր, նման խոսակցություններ ունեցե՞լ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Վարչապետի հետ նույնիսկ չեմ հիշում վերջին անգամ երբ եմ հանդիպել, այնքան վաղ է եղել, հետևաբար, նման խոսակցություն չեմ ունեցել: Նման հարապարակումներ կան արդեն երկու տարի, հետևաբար, իմաստ չեմ գտնում պատճառներ փնտրել, թե ինչու: Միգուցե ոմանց դրդմամբ, միգուցե գլոբալ քաղաքական շահարկումների՝ ոչ միայն իմ անձով պայմանավորված, բայց պատաասխանները արդեն տրվել են»,- ասաց Թորոսյանը:
Հարցին, թե ինչ-որ կոշտ խոսակցություն ունեցե՞լ է ՀՀ վարչապետի հետ և, ընդհանրապես, կորոնավիրուսի վարակի շրջանակում իր աշխատանքը ինչպե՞ս է գնահատում ՀՀ վարչապետը, Թորոսյանը պատասխանեց, որ աշխատանքի գնահատականը լինում է սկսած հրապարակային նիստերից, վերջացրած առանձնազրույցներով, սակայն չի հիշում վերջին շրջանում, թե վարչապետի հետ երբ է հանդիպել:
«Ասել եմ ու էլի եմ ասելու, որ կորոնավիրուսի դեմ պայքարը Առողջապահության նախարարության գործը չի միայն, այլ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության: Բոլոր գերատեսչությունները իրենց մասով արել են իրենց աշխատանքները և շարունակում են անել»,-ասաց Թորոսյանը
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55