ԱՄՆ-ի իշխանություններն օգոստոսի 26-ին դաշնային ուժայիներ եւ ազգային գվարդիա են ուղարկում Վիսկոնսինի նահանգի Քենոշա քաղաք, որպեսզի տեղի իրավապահներին օգնեն այնտեղ բողոքի ակցիաների բորբոքման ֆոնին, որոնք վերաճել են ավերածությունների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Անցած կիրակի օրը՝ օգոստոսի 23-ին, ոստիկանները Քենոշայում կրակել են աֆրոամերիկացի Ջեյկոբ Բլեյքի մեջքին, երբ նա փորձել Է միմյանցից հեռացնել երկու կռվող կանանց: Ոստիկանները նրա նկատմամբ կիրառել են Էլեկտրաշոկեր, այնուհետեւ՝ կրակել: Այդ մարդուն ծանր վիճակում հոսպիտալացրել են:
Վիսկոնսինի նահանգի գլխավոր դատախազությունը հետաքննում Է միջադեպը: Արտակարգ պատահարը քաղաքում հանգեցրել Է բողոքի զանգվածային ակցիաների, որոնք վերաճել են ջարդերի եւ ոստիկանության հետ բախումների: Իշխանությունները հայտարարել են պարետային ժամ եւ գործի դրել ավելի քան 160 գվարդիականների: Օգոստոսի 26-ին Քենոշայի ոստիկանությունը հայտնել Է գիշերը հրաձգության ժամանակ երկու զոհվածների մասին:
«Մենք կողոպուտ, հրկիզումներ, բռնություն եւ անօրինականություն թույլ չենք տա ամերիկյան փողոցներում: Իմ թիմը հենց նոր Է ավարտել հեռախոսազրույցը (Վիսկոնսինի) նահանգապետ (Թոնի) Էվերսի հետ, որը համաձայնել Է ընդունել դաշնային աջակցությունը… Այսօր ես դաշնային իրավապահներ եւ ազգային գվարդիա կուղարկեմ Քենոշա, Վիսկոնսին՝ օրենքը եւ կարգուկանոնը վերականգնելու համար»,-Թրամփը գրել Է իր Twitter-ում:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ քաղաքի իշխանությունները դիմել են Էվերսին՝ խնդրելով ուղարկել նահանգի ազգային գվարդիայի 1,5 հազար ծառայողների: Գվարդիականների սահմանափակ զորակազմն արդեն գտնվում Է քաղաքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44