«Հայաստանի Հանրապետական» կուսակցության քարտուղար, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Համանախագահ երկրների հերթական «դեղին քարտը» կամ պոպուլիզմի «դառը պտուղները»:
2018 -ի իշխանազավթումից հետո «պոպուլիզմի տրիբուն» Փաշինյանը Ստեփանակերտում հպարտորեն հռչակեց Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ իր մոտեցումները: Նա մասնավորապես նշեց իր գլխավոր թեզը. Արցախը պետք է լիարժեքորեն մասնակցի բանակցություններին և առանց Արցախի մասնակցության ինքը պատրաստ չէ բովանդակային բանակցությունների: Այս ժողովրդահաճո հայտարարությունից անցել է ավելի քան երկու տարի և դրական որևէ տեղաշարժ տեղի չի ունեցել: Ավելին. Փաշինյանի առաջարկությանը կտրուկ արձագանքեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, իսկ Փաշինյանն էլ Ալիևի հետ սկսեց հանդիպել ու բանակցել առանց Արցախի նախագահի:
Բայց սա դեռ վերջը չէ: Նախօրեին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ասուլիսի ժամանակ հայտարարեց. «Համանախագահների համար անընդունլի են Արցախի հարցով բանակցային կազմը փոխելու փորձերը»:
Սա ակնհայտ հարված է Փաշինյանի «աջաբսանդալային» դիվանագիտությանը և հերթական անգամ ի ցույց է դնում նրա ռեժիմի ապիկարությունը:
Արտաքին միջպետական հարաբերությունները պոպուլիստական լոզունգներ չեն հանդուրժում:
Հ.Գ. Ի դեպ, Սերժի ժամանակ մենք «կուրծք չէինք ծեծում», թե Արցախը վաղը դառնալու է բանակցությունների լիիրավ կողմ, բայց 2016 -ի ապրիլին համանախագահները հայտարարում էին, որ Արցախը պետք է վերադառնա բանակություններին եզրափակիչ փուլում»:
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44