Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է կորոնավարակով պայմանավորված իր վերահսկողական աշխատանքները հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում: Կառավարությունից հայտնում են, որ այսօր կարգազանց են գտնվել առավելապես իրացման ցանցի տնտեսավարողները: Երևանում դիտարկված մի շարք խանութներում արձանագրվել են թերացումներ, որոնք, ենթադրվում է, այլևս չպետք է թույլ տրվեին. դրանցից մեկում աշխատակիցների ջերմաչափում չի իրականացվել, նաև ոչ պատշաճ են կրել դիմակները, իսկ այլոց մոտ նկատվել են ախտահանման կամ ջերմաչափման գրանցամատյանների թերի լրացման, ախտահանիչ նյութերի բացակայության դեպքեր:
Խախտումներ հայտնաբերվել են նաև մարզային ստուգայցերի ժամանակ:
Բոլոր խախտումների վերաբերյալ արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:
ՍԱՏՄ-ն տնտեսավարողներին հորդորում է չթուլացնել զգոնությունն ու պահպանել սահմանված անվտանգության նորմերը` հիշեցնելով, որ խախտումների արձանագրմանն անխուսափելիորեն կհետևի վարչական պատասխանատվության կիրառումը ՀՀ պարետատան կողմից։
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում: Դիտարկված շինանյութի խանութներից մեկում բացակայել է ջերմաչափման գրանցամատյանը, թերի է կատարվել ախտահանման գործընթացը, ինչի առթիվ կազմվել է արձանագրություն:
Բենզինի ու գազի լցակայաններում էական խախտումներ չեն հայտնաբերվել: Տեսչական մարմնի աշխատակիցները ցուցումներ են տվել տնտեսավարողներին՝ գործունեության տարածքում գտնվող վճարման տերմինալների հարևանությամբ փակ աղբամաններ և ախտահանիչներ տեղադրելու հետ կապված:
ՇՎՏՄ-ն նաև կասեցումներ է կատարել Կոտայքի մարզում: Նախկինում դիտարկված խախտումների հիման վրա 24 ժամով կասեցվել է շինանյութի ու բենզինի մանրածախ վաճառքով զբաղվող մի քանի տնտեսավարողների գործունեություն:
Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկում իրականացնել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ շրջիկ խմբերով և կանգառի կետերում շարունակել են ուժեղացված վերահսկողություն իրականացնել Երևանի տարբեր վարչական շրջաններում։ Հատկապես վերջին մի քանի օրերին՝ ուղևորահոսքի թվաքանակով պայմանավորված, վերահսկողության թիրախում է գտնվում Կենտրոն վարչական շրջան մուտք գործող և դուրս եկող հանրային տրանսպորտի անվտանգ գործունեության ապահովման գործընթացը:
Այսօրվա դիտարկման արդյունքում Տեսչական մարմնի մասնագետների կողմից տաքսի ավտոմեքենաներով փոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։ Կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում կրկին հայտնաբերվել են գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ։
Տեսչական մարմնի մասնագետները մշտադիտարկումների և վերահսկողության հետ համատեղ իրականացրել են ամենօրյա կանխարգելիչ բացատրական և իրազեկման աշխատանքներ, տեղում արձանագրված թերությունների մասով տվել շտկման ցուցումներ։
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ՀՀ ոստիկանության հետ համատեղ օգոստոսի 27-ին կրկնակի շրջայց է կատարել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։
Հուշարձանների, եկեղեցու հարակից տարածքներում, զբոսայգիներում մարզվող և հագստացող քաղաքացիների շրջանակում ՀՀ պարետի կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության նորմերի խախտումներ չեն գրանցվել։ Դիմակը սխալ կրելու դեպքում տեսուչների կողմից տրվել են խիստ նախազգուշացումներ։
Համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված իրազեկման և բացատրական աշխատանքներին զուգահեռ Տեսչական մարմնի մասնագետները տրամադրել են գործարանային արտադրության, մեկանգամյա օգտագործման բժշկական եռաշերտ դիմակներ։
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
19:40
19:25
18:47
18:39
20:45 26.06.25
12:53 27.06.25
11:15 27.06.25
23:45 26.06.25
20:19 26.06.25
12:49 27.06.25
12:36 27.06.25
10:04 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03