ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի բացառել կորոնավիրուսի երկրորդ ալիքի առաջացումը և խոսել է դպրոցների աշխատանքի վերսկսման հետ կապված հնարավոր ռիսկերի մասին:
Հայաստանի հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ին՝ բացառությամբ առաջին դասարանցիների, որոնց համար գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին։ Նոր ուսումնական տարում անցկացվելու է շաբաթական վեց օր` հինգի փոխարեն, դասարանները բաժանվելու են խմբերի: Դպրոցներում բոլորը պարտադիր պետք է դիմակ կրեն և պահպանեն մի շարք հակահամաճարակային կանոններ։
«Երկրորդ ալիքը կամ կորոնավիրուսի կրկնակի ակտիվացում կարող ենք սպասել, սկսած մարդկանց մեջ շարժունակությունից․ դա տնտեսական ակտիվությունն է, դպրոցների բացումը, ցուրտ սեզոնը»,- ասաց Թորոսյանը։
Նա նշեց, որ դպրոցների բացման որոշումն ընդունվել է հասկանալով և հաշվարկելով բոլոր ռիսկերը։
«Մենք հասկանում ենք, որ առանց դրա մենք կունենանք կրթության իրավունքից զրկված տասնյակ և հարյուր հազարավոր երեխաներ, այդ թվում՝ մեր երեխաները։ Անցյալ կիսամյակի դասապրոցեսից հասկացանք, որ հեռակա կրթությունը ոչ մի կերպ չի կարող փոխարինել առկա կրթությանը, բայց միևնույն ժամանակ պետք է ընդունենք և համակերպվենք կանոններով դասի գնալուն, որովհետև դրա այլընտրանքը դասի չգնալն է»,- ասաց Թորոսյանը։
Որպես երեխաների շրջանում կորոնավիրուսի տարածման օրինակ, նա նշեց, որ ամերիկյան մի ճամբարում, որտեղ երեխաները եղել են առանց հակահամաճարակային կանոնների պահպանման, վարակի արձանագրումը մի վարակակիր երեխայից տարածվել է մոտավորապես 95%-ով։
Նրա խոսքով, եթե դասարանում լինի մեկ վարակված աշակերտ, որը չգիտի իր վարակման մասին, սիմպտոմ չունի, և մյուս աշակերտները չկրեն դիմակներ, չպահպանեն սոցիալական հեռավորություն, ապա կլինի գրեթե 100%-անոց վարակման ցուցանիշ, ինչը կշանակի գրեթե 100% վարակում նրանց ընտանիքներում, որտեղ կլինեն ավելի խոցելի քաղաքացիներ։
«Հետևաբար, երեխաներին նույնպես պետք է պաշտպանենք։ Եվ այո, մենք գիտակցելով այդ ռիսկերը, բայց հաշվարկելով և դնելով կանոններ, մենք գնում ենք այդ քայլին։ Միևնույն ժամանակ, մենք պատրաստ ենք, որ եթե մենք օրական ունենանք 1000 նոր արձանագրվող դեպք, մենք պատրաստ ենք այդ դեպքերը սպասարկել, բայց պետք է անենք ամեն ինչ, որպեսզի նույնիսկ մեկ ավել դեպք չունենանք, քանի որ, դժբախտաբար 100 դեպքից մոտ 2-ը ավարտվում են մահվան ելքով»,- ասաց Թորոսյանը։
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
13:22
13:09
11:48
11:32
11:13
10:45
10:21
10:17
10:02
19:40
19:25
18:47
18:39
20:45 26.06.25
12:53 27.06.25
11:15 27.06.25
23:45 26.06.25
20:19 26.06.25
12:49 27.06.25
12:36 27.06.25
10:04 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03