Ստամբուլի Սամաթիա թաղամասում գտնվող Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու խորհրդի նախագահ Եսայի Դեմիրը նախօրեին եկեղեցու բակում կայացած բարեգործական ընթրիքի ժամանակ հայտարարել է, որ Ստամբուլի հայ համայնքը ներքաղաքական լարվածության պայմաններում (հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը, քուրդ զինյալների դեմ պայքարը, երկրում իրականացվող ահաբեկչությունները) մոտ 500.000 դոլարի վնաս է կրել: Այդ մասին գրում է Ստամբուլի հայ համայնքի թերթերից «Ակօս»-ը: «Անշուշտ, երկրում տեղի ունեցող իրադարձությունները չէին կարող չազդել մեր համայնքի բյուջեի վրա: Կարող եմ ասել, որ այս տարի համայնքի ֆինանսական կորուստն ամենակոպիտ հաշվարկով կազմում է մոտ 1.460.000 թուրքական լիրա (467.000 ԱՄՆ դոլար): Բացի գումարային հարցերից, կարծում եմ, պետք է խոսենք նաև այլ խնդիրների մասին: Համայնքը նոսրանում է, անցյալ տարի ունեցել ենք 647 մահ, 142 ամուսնություն, 120 մկրտություն», - ասել է Դեմիրը: Բարեգործական ընթրիքի ընթացքում հավաքված գումարն ուղղվել է Ստամբուլի հայ համայնքի 16 դպրոցներից մեկը հանդիսացող Սահակյան վարժարանի ծախսերը հոգալուն: Ընթրիքի ընթացքում համայնքի հոգևորականներից եպիսկոպոս Սահակ Մաշալյանը նշել է, որ համայնքի համար ամենակարևորն այս պահին հենց դպրոցները կանգուն պահելն է։ «Կ.Պոլսի հայկական դպրոցները կանգուն են եղել 1915-ին, կանգուն են մնացել նաև Ունեցվածքի հարկի (1942-44թթ.-ին Թուրքիայի կառավարության կողմից քրիստոնյա և հրեա փոքրամասնությունների դեմ ուղղված հարկային օրենքը, ըստ որի երկրի հայ քաղաքացիները պետք է հարկ վճարեին իրենց ունեցվածքի 232%, հրեաները 179%, հույները՝ 156%, իսկ մահմեդականներն ընդամենը 4,94%-ի չափով) և սեպտեմբերի 6-7-ի դեպքերի ժամանակ, 2016 թվականի՞ն պիտի կանգուն չմնան»,- ասել է եպիսկոպոսը:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44