Հայաստանի մայրաքաղաք Երևանում «Բանակ-2020» Միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակում սպառազինության և ռազմական տեխնիկայի հնարավորությունների ստատիկ և դինամիկ ցուցադրության ժամանակ «Էրեբունի» ավիացիոն բազայում կայացել է ավիացիայի ցուցադրական թռիչք:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
Սպառազինության և ռազմական տեխնիկայի ժամանակակից նմուշների ստատիկ ցուցադրությունն ավարտվել է օպերատիվ մարտավարական ավիացիայի ինքնաթիռների, ինչպես նաև ռազմական ուղղաթիռների թռիչքով:
Համաժողովի հյուրերի առջև չափազանց ցածր բարձրության վրա թռել են ՄիԳ-29 կործանիչներ, Մի-24 հարվածային ուղղաթիռներ, Մի-8ՄՏՎ տրանսպորտային-մարտական ինքնաթիռներ:
ՄիԳ-29 կործանիչների օդաչուները հյուրերին ցուցադրել են իրենց բարձր կարգը՝ կատարելով մարտական շրջադարձեր, «Նեստերովի» հանգույց, թեք հանգույցներ, «դանակ» և «կոբրա»:
Համաժողովն անց է կացվել բոլոր սանիտարական-հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, որոնք բացառում են ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը:
«Համաժողովի միջոցառումների անցկացման համար ներառվել էին Հարավային ռազմական օկրուգի 40 միավորման և զորամասի անձնակազմը: Ցուցադրական միջոցառումներին մասնակցում են ԱԻՆ տարածաշրջանային ստորաբաժանումների ներկայացուցիչները և «Ռոսգվարդիայի» մեր գործընկերները: Ընդհանուր առմամբ ներկայացվել է սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի ավելի քան 12 500 նմուշ»,- հայտնել է հրամանատարը:
Համաժողովի շրջանակում միջոցառումները մեկնարկել են Ստավրոպոլի երկրամասի «Հայրենասեր» զբոսայգու տարածքում, Վլադիկավկազում, Վոլգոգրադում, Կասպիյսկում, Ինգուշեթիայում, Կաբարդինո-Բալկարիայում, Չեչնիայում և Հայաստանում, որտեղ տեղակայված է ռուսական ռազմակայանը: Ռուսական ռազմակայանի «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովը միաժամանակ կանցկացվի Հարավային ռազմական օկրուգի ողջ տարածքում օգոստոսի 27-29-ը:
























09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44