Մինչ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գաղափարախոսը պարծենում է Մեծ Թուրքիա ստեղծելու քայլերի համար, որն ընդգրկում է հյուսիսային Հունաստանը և Էգեյան ծովի արևելյան կղզիները, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Գերմանիան շարունակում են աջակցել իրենց թուրք դաշնակիցներին Հունաստանի դեմ ագրեսիայում. գրում է Greek City Times-ը։
Էրդողանի գաղափարակից Մեթին Քյուլյունքը, որը նույն իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունից խորհրդարանի անդամ է, Էրդողանի հետ եղել է նույն երիտասարդական շարժման մեջ և Էրդողանի հայրենի Ռիզե նահանգից է, Twitter-ում կոչ է արել ստեղծել Մեծ Թուրքիա, որն ընդգրկում է հյուսիսային Հունաստանը և Էգեյան ծովի արևելյան կղզիների մեծ տարածքները, Բուլղարիայի, Կիպրոսի և ամբողջ Հայաստանի կեսը, ինչպես նաև Վրաստանի, Իրաքի և Սիրիայի բազմաթիվ տարածքներ։
Մի շարք թվիթերով Քյուլյունքը գովերգում է սելջուկների հաղթանակը Բյուզանդական կայսրության նկատմամբ 1071 թ.-ին Մանազկերտում, ինչը թույլ է տվել ասիացի թուրքերին պատմության մեջ առաջին անգամ մտնել Հայկական լեռնաշխարհ և Փոքր Ասիա:
«1071-ի ոգու» ներքո Քյուլյունքն իրականում խոստովանել է, որ Թուրքիան ձգտում է ռազմական միջոցներով ներխուժել Սիրիա, Միջերկրական ծով և Աֆրիկա՝ գերիշխելով այնտեղ:
Իր հաջորդ թվիթում Թուրքիայի խորհրդարանի անդամը գրում է. «Նրանց թոռները, ովքեր կարծում են, թե կվտարեն մեզ Անատոլիայից, այսօր փորձում են մեզ դուրս բերել Միջերկրական ծովից: Համոզված եղեք, որ նրանք Միջերկրական ծովում կպարտվեն: Կենդանի է Մանազկերտի հաղթանակի ոգին։ Թուրք ազգն ու պետությունը ամեն ոլորտում կյանքի է կոչում այդ ոգին»:
Թվիթին կցվել էր քարտեզ, որում երևում է թուրքական ծավալապաշտության ախորժակը։
Yerkir.am
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34