Ադրբեջանը շարունակում է պատմական փաստերը խեղաթյուրելու իր քաղաքականությունը, այս անգամ «Հայաստա՛ն, դադարեցրո՛ւ Ադրբեջանի նկատմամբ ագրեսիան» պաստառ տեղադրելով Բրազիլիայում: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Հայ երիտասարդաց ֆիդայիններ արհեստավարժ ֆուտբոլի ակումբ»-ի հիմնադիր Սարգիս Կարամեկիանը ներկայացրեց ադրբեջանցիների կողմից պաստառի տեղադրման և այն ՀՀ դեսպանի ջանքերով հանելու պատմությունն ու նշեց, որ Բրազիլիայում սա ադրբեջանական քարոզչամեքենայի հակահայ քաղաքականության առաջին դրսևորումը չէ:
«Պաստառն ադրբեջանցիների կողմից տեղադրվեց Բրազիլիա մայրաքաղաքում՝ օդանավակայանի ճանապարհին: Անմիջապես մեր կազմակերպության ռադիոկայանը՝ լուր հաղորդեց այս մասին, որից հետո մեր հարգելի դեսպան Արման Հակոբյանն արագ աշխատանքներ իրականացրեց և հաջողվեց հանել այդ պաստառը: Պաստառի վրա զրպարտություն էր գրված, նշված էր՝ «Հայաստա՛ն, կանգնեցրո՛ւ Ադրբեջանի դեմ ագրեսիան»: Ադրբեջանցիները փորձեցին Բրազիլիայի ժողովրդին թյուր տեղեկություն հաղորդել և մեր ազգի դեմ տրամադրել, սակայն մոտ երեք օր մնալուց հետո պաստառը հանվեց»,- ասաց Կարամեկիանը:
«Հայ երիտասարդաց ֆիդայիններ արհեստավարժ ֆուտբոլի ակումբ»-ի հիմնադիրը նշեց, որ նման պաստառի տեղադրումն ըստ էության անօգուտ և անիմաստ էր ադրբեջանիցների կողմից, սակայն առաջին դեպքը չէր, երբ նրանք դիմում են նման հակահայկական քայլի:
«Երբ մենք Բրազիլիայի քաղաքներից մի քանիսը հռչակեցինք Ստեփանակերտի և Շուշիի հետ քույր քաղաք և երբ Բրազիլիայում Ադրբեջանի դեսպանը տեղեկացավ այս մասին, անմիջապես փորձեց չեղարկել քույր քաղաքների համաձայնագրերը: Մեր կազմակերպությունն այս հարցում ևս հաջողեց և մինչ օրս կարողանում ենք ուժի մեջ պահել այս համաձայնագրերը»,- նշեց կազմակերպության ղեկավարը:
Սարգիս Կարամեկիանը հավելեց, որ հուլիսին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների ընթացքում սոցիալական ցանցում հակահայկական գրառում էր կատարել նաև Բրազիլիայի խորհրդարանի պատգամավորը, որը Բրազիլիա-Ադրբեջանի բարեկամական խմբի ղեկավարն է:
«Սոցիալական ցանցի իր էջում գրություն տարածեց, որ Հայաստանն ագրեսիա է իրականացնում Ադրբեջանի նկատմամբ: Մեր ռադիոկայանը փորձեց կապվել նրա հետ, նրանց քարտուղարի հետ խոսեցինք, մեկ ամսվա ընթացքում մինչ օրս այդ մարդը չի ընդունում մեր հրավերը, որպեսզի գա, ներկայացնի, թե ինչու է նման բան գրել և ինչու է պաշտպանում Ադրբեջանին, քանի որ Ադրբեջանն է Հայաստանի նկամամբ ագրեսիա իրականացնում»,- ասաց Սարգիս Կարամեկիանը:
Ադրբեջանական պաստառը Բրազիլիայում տեղադրվել է օգոստոսի 25-ին և հանվել օգոստոսի 27-ին:
Նորայր Շողիկյան
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34