Եգիպտոսում նախադպրոցական հաստատությունների եւ տարրական դպրոցների ուսուցչուհիներին կարգելեն դասարաններում հայտնվել նիքաբով (կանացի մահմեդական հագուստ, որն ամբողջությամբ ծածկում է դեմքը եւ կազմվածքը): Այդ մասին նոր ուսումնական տարվա նախապատրաստությանը վերաբերող համաժողովի ընթացքում հայտնել է երկրի տարրական եւ միջնակարգ կրթության նախարար Հիլալ աշ-Շարբինին, տեղեկացնում է եգիպտական «Ալ-Մասրի ալ-Յոմ» թերթը:
«Դիմում եմ նիքաբ կրող ուսուցչուհիներին. դասարանում նիքաբի կարիք չկա» — հայտնել է նախարարը:
Եգիպտոսի ազգային դպրոցներում ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 24 –ին մահմեդական «Իդ ալ-Ադհա» տոնի ավարտից հետո:
Նիքաբի դեմ եգիպտական իշխանությունների պայքարը երկար պատմություն ունի: Դեռեւս Հոսնի Մուբարաքի կառավարման ժամանակաշրջանում այդ հարցը բազմիցս բարձրացվել է: Այսպես, 2009 թվականին Եգիպտոսի կրտսեր բժշկական անձնակազմին արգելվել է այդ թիկնոցը կրել: Կանանց բացատրել են, որ հիջաբը (մահմեդական գլխաշորը, որը ծածկում է կնոջ մազերը) լիովին բավարար հագուստ է հավատացյալների համար: Նույն` 2009 թվականին նիքաբն արգելվել է նաեւ «Ալ-Ազհար» համալսարանում: Ուսանողուհիները չէին կարող նիքաբով հայտնվել համալսարանի տարածքում, դասասենյակներում, հանրակացարանում, քննություններին:
2016 թվականի փետրվարին Կահիրեի համալսարանի ղեկավարը համալսարանի ենթակայության տակ գտնվող բոլոր հիվանդանոցների եւ բուժհաստատությունների բուժքույրերին եւ բժիշկներին արգելել է նիքաբ կրել: Այդ արգելքը բացատրվել է «հիվանդների իրավունքների եւ շահերի պաշտպանությամբ»: 2015 թվականի սեպտեմբերին Կահիրեի համալսարանում նաեւ դասախոսներին են արգելել նիքաբ կրել այն բողոքների պատճառով, որ նիքաբով աշխատակցուհիները չեն կարող նորմալ շփվել ուսանողների հետ:
Եգիպտոսի խորհրդարանը ներկայումս օրինագիծ է մշակում, որը պետական հաստատությունների եւ այլ կազմակերպությունների աշխատակիցներին լիովին կարգելի նիքաբ կրել:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44