ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Զոզեֆ Բայդենը դատապարտել է բռնությունները Պորտլենդում (Օրեգոն) անկարգությունների ժամանակ, եւ Սպիտակ տան գործող ղեկավար Դոնալդ Թրամփին մեղադրել է ամերիկյան հասարակության մեջ ատելություն եւ պառակտում հրահրելու մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մահվան հանգեցրած բռնությունը, որը մենք տեսանք անցած գիշեր Պորտլենդում, անընդունելի է: Անընդունելի է կրակել ամերիկյան մեծ քաղաքի փողոցներում: Ես անվերապահորեն դատապարտում եմ այդպիսի բռնությունը: Եվ ես կոչ եմ անում Դոնալդ Թրամփին նույնն անել»,- ասել է Բայդենը:
«Մենք` որպես երկիր, պետք է դատապարտենք ատելության եւ դժգոհության հրահրումը, որը հանգեցրեց այս մահացու բախմանը: Եթե ինչ-որ մեկը փորձում է ծեծկռտուք սկսել, դա արդեն խաղաղ բողոք չէ: Ի՞նչ, նախագահ Թրամփի կարծիքով, տեղի կունենա, եթե նա շարունակի բորբոքել ատելության եւ պառակտման կրակը մեր հասարակության մեջ եւ օգտագործել վախի քաղաքականությունը` իր համակիրներին հրահրելու համար: Նա անմտորեն խրախուսում է բռնությունը»,- հավելել է քաղաքական գործիչը: Նա նշել է, որ Թրամփը չի կարողանում կատարել նախագահի աշխատանքը, քանի որ նրա հռետորաբանությունը հասարակական լարվածության աճի է հանգեցնում, մինչդեռ պետության ղեկավարի պարտականությունն է «իջեցնել ջերմաստիճանը» հասարակության մեջ եւ հաշտեցնել տարաձայնություններ ունեցողներին:
Բայդենը նաեւ ցավակցություն է հայտնել մարդու մահվան կապակցությամբ անցած գիշեր Պորտլենդում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ:
Պորտլենդի ոստիկանությունը հայտնել էր, որ շաբաթ օրը բողոքի ցույցերի ժամանակ մեկ մարդ է մահացել, սակայն խորհուրդ է տվել չշտապել եզրակացություններ անել եւ սպասել նախաքննության ավարտին: Associated Press գործակալության փոխանցմամբ` անցած գիշերը նշանավորվել է բախումներով Black Lives Matter շարժման հետեւորդների եւ Թրամփի կողմնակիցների միջեւ: Ձերբակալվել է 10 մարդ:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33