2019-ի փետրվարի 15-ին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասում էր, որ 450 «ԳԱԶել»-ներ պետք է ցանցից դուրս մնան, քանի որ նրանց 15 տարին լրացել է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ հավելելով, որ այդ «ԳԱԶել»-ները, որ պետք է դուրս մնային գծերից, դուրս չեն մնացել: «Փաստացի ունենք իրավիճակ, երբ խախտված է կառավարության համապատասխան որոշումը: Բնականաբար խոսքը գերմաշված «ԳԱԶել»-ների մասին է: Ներքին հրահանգ է տրվել՝ եկեք պահենք այս 15 տարին լրացած «ԳԱԶել»-ները, մինչեւ տեսնենք ինչ է լինում, մինչեւ տեսնենք, թե քանի խմբաքանակ կգա: Եթե այդ «ԳԱԶել»-ներից մեկը վնասվի քաղաքում, պայթյուն տեղի ունենա, վթար տեղի ունենա, զոհեր լինեն, քրգործ են հարուցելու, գտնեն այն շարքային աշխատողին, որն ստանում է ասենք 120 հազար դրամ աշխատավարձ, որը պետք է հսկեր 15 տարին լրացած լինել-չլինելու հարցը, նրան ենթարկեն քրեական պատասխանատվության, մինչդեռ ներքին հրահանգն իրենք են տվել: Իմ պնդում հետեւյալն է. կամ պետք է այդ 450 «ԳԱԶել»-ները գծերից դուրս գան, կամ պետք է կառավարությունը այս որոշումը փոփոխի, իր վրա վերցնի պատասխանատվությունը, որ այս «ԳԱԶել»,-երը պետք է շահագործվեն քաղաքում»,-ասաց նա: Խաժակյանն առաջարկեց՝ այս պահից սկսած թողնել մեծամիտ վերաբերմունքը, ներգրավել մասնավոր ներդրողների, միասնական օպերատորի, ցանկալի է երկուսին ամբողջ քաղաքի սպասարկման համար: «Թող այդ կազմակերպությունները բերեն նոր ավտոբուսներ: Իհարկե, դա ժամանակ է տանելու, բայց գոնե հիմիկվանից սկսենք: Եթե հիմա նորից 100 ավտոբուսի մրցույթ հայտարարեն, դա ենթադրում է 25 մլն եվրո: Քաղաքին անհրաժեշտ է 900 ավտոբուս, հիմա քանի՞ 25 մլն եբվրո պետք է վերցնենք դրսից: Ես պատկերացնում եմ մասնավոր կառավարում քաղաքապետարանի հսկողությամբ, բայց քանի որ քաղաքապետը նախընտրում է, որ դա լինի համայնքային գույք, որ բենզին էլ իրենք առնեն, ամեն ինչն էլ իրենք առնեն, բնականաբար նախընտրում է ցանցը ինքնուրույն կառուցել»,-ասաց Խաժակյանը:
News.am
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44