Վահե Էնֆիաջյանն իր էջում գրել է.
Փաստորեն բավական է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մեկ հրապարակային հայտարարություն անի, որպեսզի Հայաստանի ներքաղաքական կյանքում աշխուժություն սկսվի: Մենք իհարկե շատ ուրախ կլինեինք, եթե խոսքը վերաբերեր բովանդակային քննարկումներին ու հարցադրումներին, սակայն ցավոք սրտի ԲՀԿ նախագահի ցանկացած հրապարակային հայտարարությունից հետո բովանդակազուրկ մեկնաբանությունների, տարատեսակ մտացածին վերլուծությունների պակաս չի զգացվում: Այս անգամ հերթական «դարի բացահայտում»-ն արել է ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, աշխարհացունց մտափայլատակում ունենալով, թե այս փուլում Քոչարյան-Ծառուկյան «ընկերության» վերականգնման ականատեսն են լինում: Իհարկե անիմաստ է հույս ունենալ, որ հերթական անգամ ԲՀԿ առանձին ինքնաբավ քաղաքական միավոր լինելու վերաբերյալ մեր դիտարկումները տեղ կհասնեն ու գիշեր- ցերեկ ԲՀԿ-ացավ կպած քաղաքական գործիչները կհասկանան, որ մեզ պետք չէ իրենց արշինով չափել, սակայն այնուամենայնիվ ես չեմ զլանա և ևս մեկ անգամ կանդրադառնամ այդ հարցին: ԲՀԿ-ն շուրջ 15 տարվա կենսագրություն ունեցող կայացած քաղաքական ուժ է, որն ունի իր օրակարգը, իր գաղափարախոսությունն ու գործունեության ճանապարհային քարտեզը: Տարբեր ժամանակներում ԲՀԿ անունը տարբեր ուժերի կամ անձանց հետ կապելու բոլոր անպտուղ փորձերը մշտապես անհաջողության են մատնված եղել: Հերիք է փորձեք մարդկանց թյուրիմացության մեջ գցել, երևակայության բորբոքման արդյունք հանդիսացող դավադրությունների տեսություններ հորինեք: Մեկ է, դրանով չեք կարողանալու արդարացնել ձեր ձախողումները, դրանով չեք փախնելու հազարից ավել զոհերի հարազատների առաջ պատասխան տալու հեռանկարից, չեք ճողոպրելու, երբ հանրությունը ձեզանից պատասխան է պահանջելու մեր ազգային արժեհամակարգի կործանմանը միտված արարքների համար: Քանի դեռ ուշ չէ, խելքներդ գլուխներդ հավաքեք ու գործով զբաղվեք, քանի որ ձեր այսօրվա անգործության համար մենք յուրաքանչյուր օր մարդկային կյանքերով ենք հատուցում: Ցավոք, դուք այդպես էլ ֆեյսբուքյան աղմկահարույց վերնագրերից ու ստատուսներից այս կողմ չանցաք…
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55