Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը հնարավոր է համարում, որ Հայաստանը Թուրքիայից որոշ ապրանքներ Ռուսաստան վերաարտահանի. Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկը վերջերս շրջաբերական էր ներկայացրել Ռուսաստանի առևտրային բանկերին, որ այն գործարքները, որոնք կատարվում են Հայաստանից և Ղրղըզստանից ներմուծումների դեպքում, պետք է ավելի մանրամասն ուսումնասիրվեն, դրանց վրա պետք է ավելի մեծ ուշադրություն դարձվի, որովհետև կարող են լինել ներմուծման ոչ օրինական սխեմաներ:
«Ես կարծում եմ, որ նկատի էր առնվում, որ այս երկրների միջոցով կարող են այն երկրներից, որոնք որ Ռուսաստանի համար անցանկալի են, ապրանքներ ներմուծվել, ինչպես նախկինում արել էին Բելառուսն ու Ղազախստանը»,-ասաց նա:
Նշենք, որ 2016-ի մայիսին «Ռոսսելխոզնադզորը» կասկածում էր, որ Հայաստանը թուրքական լոլիկ է վերաարտահանում: Ինչպես ասվում էր ռուսական գերատեսչության հաղորդագրության մեջ, հունվար-փետրվարին Հայաստանից Ռուսաստան է ներմուծվել է մոտ հազար տոննա լոլիկ, Եգիպտոսից՝ 2 հազար տոննա, Ադրբեջանից` 3,5 հազար տոննա: 2016 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է մոտ 30 հազար տոննա լոլիկ՝ $19.7 մլն ընդհանուր արժեքով: Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, լոլիկը գրեթե ամբողջությամբ արտահանվել է Ռուսաստան: 2015-ի նույն ժամանակահատվածում ՀՀ-ից արտահանվել էր ընդամենը 725 տոննա լոլիկ՝ մոտ $1 մլն արժեքով:
Աշոտ Եղիազարյանը նշեց, որ ինքն անձամբ մանրամասն չի ուսումնասիրել, բայց պարզապես աչքի անցկացնելով Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքը՝ նկատել է, որ որոշ ապրանքների արտահանման ծավալները չեն համընկնում մեր երկրում եղած դրանց ծավալներին: Նա ասաց, որ օրինակ, նկատել է, որ հագուստեղենի արտահանման ծավալներն էլ տարօրինակ էին: Ըստ նրա՝ Հայաստանի համար առավել նպատակահարմար է վերաարտահանել ապրանքներ Թուրքիայից և Չինաստանից:
Հարցին, թե ինչ պատժամիջոցներ կարող են կիրառվել ԵԱՏՄ այն երկրների դեմ, որոնք նման գործունեությամբ են զբաղված, Աշոտ Եղիազարյանը պատասխանեց, որ պատասխանատվության մեխանիզմներ կան, բայց թե որքանով են աշխատում Եվրասիական տնտեսական միությունում, նա դժվարացավ ասել, «Այո, այստեղ իրավական մեխանիզմներ կարող են դրվել, բայց չեմ հիշում, որ նման բան մինչ այժմ արված լինի»:
Նա հիշեցրեց, որ օրինակ Բելառուսի դեպքում ապրանք էր արտահանվել Ռուսաստան Եվրամիության այն երկրներից, որոնք միացել էին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառող երկրներին: Որպես հակապատժամիջոց՝ Ռուսաստանի կողմից արգելված էր այդ երկրներից ապրանք ներմուծել Ռուսաստան, սակայն եվրոպական ապրանքները պիտակավորվում էին Բելառուսում և դուրս գալիս ռուսաստանյան շուկա:
«Բավականաչափ մեղադրանքներ հնչեցվեցին Բելառուսի հասցեին: Հայաստանի դեպքում, նկատելի է, որ մի շարք ապրանքների դեպքում ևս նման խնդիր կարող է լինել»,-ասաց նա։
16:56
16:44
16:23
16:04
15:47
15:23
14:57
14:29
14:12
14:04
13:45
13:22
13:08
12:53
12:39
12:28
12:14
11:55
11:46
11:24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56