Սեպտեմբերի վերջին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Գլխավոր ասամբլեայում աշխարհի առաջնորդների ամենամյա հանդիպման ժամանակ բարձր մակարդակի գագաթնաժողով կանցկացնի` քննարկելու աշխարհին ուղղված անվտանգության սպառնալիքները COVID-19-ի համավարակի ավարտից հետո, փոխանցում է AP-ն: ՄԱԿ-ում Նիգերի դեսպան Աբդու Աբարին, ով դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ, նշել է, որ ՄԱԿ-ի ամենաազդեցիկ մարմնի նիստը կանցկացվի առցանց սեպտեմբերի 24-ին: Ըստ նրա` «COVID-19-ից հետո գլոբալ կառավարման թեմայով միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման հետ կապված» հանդիպումը կանդրադառնա անվտանգության ավանդական սպառնալիքներին, ինչպիսիք են հակամարտությունները, հանցավորությունն ու համավարակները, ինչպես նաեւ` գործող միջազգային համակարգի «ճշգրտումները»: Նա նշել է, որ Նիգերի նախագահ Մահամադ Իսուֆուն, որը նախագահելու է հանդիպմանը, հրավեր է ուղարկել Անվտանգության խորհրդում ներառված 14 երկրների ղեկավարներին: Նրա խոսքով` որոշ երկրներ, որոնք նա չի նշել, արդեն հայտարարել են, որ իրենց պետությունների ղեկավարները ներկա կլինեն հանդիպմանը: Աբարին նշել է, որ կորոնավիրուսի համավարակից հետո առանցքային հարցը հետեւյալն է. «Արդյո՞ք մենք կարող ենք ավելի կայուն, արդար աշխարհ կառուցել` շրջակա միջավայրի ավելի քիչ ոչնչացմամբ, ինչը կարող է մարդկությանը հնարավորություն տալ ներդաշնակ ապրել նաեւ բնության հետ»:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33