Նոյեմբերից Վրաստանում սկսելու են գործել օդային տաքսիներ: Ներկայում Adjara Group ընկերությունն սպասում է թռիչքների թույլատրագիր ստանալուն և, ինչպես ենթադրվում Է, նոյեմբերի 15-ին օդաչուները կսկսեն կատարել առաջին չվերթերը:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին, հայտնել Է Adjara Group-ի գլխավոր տնօրեն Վալերի Չխեիձեն:
Մարկետինգի և բիզնեսի զարգացման հարցերով տնօրեն Օտո Բերիշվիլին բացատրել Է, որ ներկա փուլում ընկերությունը երթուղիների սխեմաներն Է մշակում և որոշում Է գնային քաղաքականության ուղղությունը:
Ինքնաթիռները, որոնք տնօրինում Է ընկերությունը, ձեռք են բերվել ԱՄՆ-ում:
Դրանք ութտեղանոց Beechcraft ինքնաթիռներն են, որոնք արտադրվել են ամերիկյան «Beech Aircraftե ֆիրմայի կողմից, որը թողարկում է քաղաքացիական և ռազմական ավիատեխնիկա: Անհրաժեշտության դեպքում ընկերությունը մտադիր է ձեռք բերել ևս մի քանի նման ինքնաթիռներ, հայտնել Է Բերիշվիլին:Նրա խոսքով՝ Վրաստանում նման ծառայությունների պահանջարկ կա: Ուստի ընկերությունը հույս ունի, որ օդային տաքսիների պահանջարկը ժամանակի հետ կմեծանա: Ինչպես հայտնել Է Բերիշվիլին, «Ավիատոր» բրենդի ներքո օդային տաքսիները չվերթեր կկատարեն Կազբեգի, Բաթում, Սվանեթի տարածաշրջան և Վրաստանի այլ անկյուններ, որտեղ հարթակներ են պատրաստված ինքնաթիռների վայրԷջքի համար:
Թռիչքների աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով Adjara Group-ն աշխատում է նաև ամբողջ երկրում օդակայանների ցանցի զարգացման վրա:
Ավիատաքսիներով թռիչքները չարտերային և առևտրային ավիափոխադրումներից տարբերվում են գրանցման ձանձրալի ընթացակարգերի և մեկնման հետ կապված տևական սպասումների բացակայությամբ: Ուղևորները կարող են ժամանել թռիչքից 10-15 րոպե առաջ և անցնել գրանցման ու մաքսային ձևակերպումների կրճատված ընթացակարգ: Դա թույլ Է տալիս զգալիորեն տնտեսել ճանապարհի ժամանակը:
Նման փոխադրումների ժամանակ, որպես կանոն, չկան ո՛չ խոհանոցներ, ոչ բորտուղեկցորդներ, ոչ զուգարաններ: Ավիատաքսիների ծառայություններին հաճախակի դիմում են տուրիստական ընկերությունները՝ զբոսաշրջիկներին հեռավոր անկյուններ հասցնելու համար կամ թռչնի թռիչքի բարձրությունից տեսարժան վայրերը ցուցադրելու նպատակով:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44