Արցախի Հանրապետության օրվա առթիվ ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը սեպտեմբերի 1-ին Ասկերանի շրջանի Ակնա քաղաքի Տիգրանակերտ պատմամշակութային արգելոցում հանդիպում է ունեցել Արցախի հասարակական-քաղաքական դաշտի երիտասարդական ակտիվի հետ։ Այս մասին հայտնում է ԱՀ անվտանգության խորհուրդը։ «Միասնության ուժը» խորագրով հանդիպում-քննարկմանը մասնակցել են խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների երիտասարդական թևերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և Արցախի բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ։ Բացման խոսքում անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի պատասխանատու Անուշ Դոլուխանյանը արժևորել է օրվա խորհուրդը և կարևորել նման ձևաչափով հանդիպում-քննարկումների անցկացումը, որոնք թույլ են տալիս ձեռքը մշտապես հասարակության զարկերակին պահելու համար: Ողջունելով ներկաներին՝ ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը կարևորել է Արցախի հասարակական-քաղաքական կյանքում երիտասարդության ներգրավվածությունը՝ նշելով, որ նրանցից յուրաքանչյուրի դիրքորոշմամբ կարող է պայմանավորվել երկրի իշխանությունների վարած քաղաքականությունը: Հանդիպման ընթացքում Սամվել Բաբայանը պատասխանել է մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին անվտանգության խորհրդի և անվտանգության խորհրդի գրասենյակի գործունեությանը, նրա լիազորություններին և գործառույթներին, արցախյան ազգային-ազատագրական շարժման, գոյապայքարի պատմա-քաղաքական նշանակությանը, հայկականության անվտանգային և պաշտպանական համակարգի, տարածաշրջանային զարգացումների համատեքստում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և մի.շարք.այլ.հարցերի: Հանդիպման ավարտին Սամվել Բաբայանը հորդորել է երիտասարդներին մշտապես պատրաստ լինել փորձություններին, կրկնապատկել ջանքերը դժվարությունների հաղթահարման, խնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ և հիշել, որ պատասխանատվությունը և նախաձեռնողականությունը համաչափ պետք է լինեն ցանկացած իրավիճակում։
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01