«Առաջարկում ենք, որ ոչ գույքային բնույթի գործերի դեպքում ԴԱՀԿ-ն վարույթը չկարճի»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով «Սնանկության մասին» օրենքում և «Դատական ակտերի հարկադիր կատարման» մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
Նա նշեց, որ 2020 թվականի ապրիլի 15-ի փոփոխություններից հետո «Սնանկության մասին» օրենքով՝ դատարաններում գտնված բոլոր գործերը պետք է կամ կարճվեին կամ տեղափոխվեին քննության՝ Սնանկության դատարան։
Ընդհանրապես, ըստ պատգամավորի, գործերը լինում են երկու տեսակի և պահանջները կարող են լինել գույքային և ոչ գույքային, իսկ Սնանկության դատարանում կարող են քննվել միայն գույքային պահանջները, ուստի ոչ գույքային պահանջների հետ կապված խնդիր է առաջանում։
«Դատական ակտերի հարկադիր կատարման փուլում գտնվելու ընթացքում ոչ գույքային վեճեր քննելու ժամանակ «Սնանկության մասին» օրենքի համաձայն՝ կարճվում են ոչ գույքային բռնագանձումները։ Իսկ մենք առաջարկում ենք, որ ոչ գույքային բնույթի գործերի դեպքում բռնագանձումները չկարճվեն, քանի որ անձը զրկվում է դատական պաշտպանության հնարավորությունից։
Որպեսզի պարզ դառնա, թե ինչ է առաջարկվում, պատկերացրեք՝ անձը հայց է ներկայացրել մեկ այլ անձի դեմ՝ զրպարտության կամ վիրավորանքի հետ կապված։ Այս հայցը ոչ գույքաին բնույթ է կրում, այնտեղ դրամ բռնագանձելու հետ կապված որևէ պահանջ չկա, և այդ գործի քննությունը դատական ակտերի հարկադիր կատարման փուլում է գտնվում։ Այդ դեպքում մենք ունենում ենք մի իրավիճակ, որ եթե պատասխանողի դեմ դատական կարգով Սնանկության դատարանում կայացվի դատական վճիռ, ըստ որի, ինքը կճանաչվի սնանկ, ապա վարույթը ԴԱՀԿ-ում կկարճվի, և հայցվորը հնարավորություն չի ունենա այլ եղանակով հասնել իր նպատակին։ Այսինքն՝ դատական ոչ մի եղանակ արդեն հայցվորի համար չի գործի. նա նոր հայցով չի կարողանա դատարան մտնել»,- ներկայացրեց պատգամավորը։
Նրա խոսքով, ոչ գույքաին բնույթի գործերի ժամանակ ԴԱՀԿ-ն որևէ դեպքում չպետք է կարճի վարույթը և պետք է մինչև վերջ տանի գործն ու կատարի վճռի պահանջները։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն էլ հարակից զեկուցմամբ նշեց, որ օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է սնանկության ոլորտում կատարողական գործողությունների ժամանակ իրականացվող ոչ գույքային բնույթի վեճերին, և ըստ առաջարկի, ոչ գույքային բնույթի պահանջներով կատարողական գործողությունները չպետք է կարճվեն։
«Խնդիրը հետևյալն է, որ որպես ոչ գույքային բնույթի պահանջ դատական պրակտիկայում մեկնաբանվում են ոչ միայն այն դեպքերը, որ նշեց պարոն Դավթյանը, այլ նաև բոլոր այն պահանջները, որոնք չեն վերաբերում դրամական միջոցների բռնագանձմանը կամ գույքի ստացմանը։ Մյուս բոլոր պահանջները որակվում են որպես ոչ գույքային պահանջ, ինչով էլ պայմանավորված է նաև պետական տուրքի գանձումը՝ հայց ներկայացնելիս։ Նախագծի հիմնավորումներում միայն պատվի և արժանապատվության հետ կապված հայցերն են նշված, բայց մենք առաջարկում ենք ընդլայնել այդ ցանկը։
Հատկապես, երբ պատվի և արժանապատվության հետ կապված հարցերով անձը կարող է նաև գույքային պահանջ ներկայացնել։ Ուստի առաջարկում եմ, որպեսզի քննարկումները շարունակվեն, իսկ նախագծի ընդունումն առաջիկա լիագումարում հետաձգվի»,- շեշտեց նախարարի տեղակալը։
Օրենքի նախագծի հեղինակը ընդունեց առաջարկը, և այժմ պետք է նախագծում հստակեցվի, թե որո՞նք են ոչ գույքային բնույթի գործերը։
10:45
10:21
10:17
10:02
19:40
19:25
18:47
18:39
18:22
18:04
16:59
16:43
16:19
16:02
15:41
15:06
14:56
14:43
14:43
14:28
16:24 26.06.25
20:45 26.06.25
12:53 27.06.25
11:15 27.06.25
23:45 26.06.25
12:03 26.06.25
12:17 26.06.25
20:19 26.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03