Ինչպես գիտենք Սահմանադրության վերջին փոփոխություններից հետո Սահմանադրական դատարանում առկա է իրական ճգնաժամ (ժամկետներին առնչվող տվյալները փոքր ինչ շեղումներ կարող են տալ ՝ հաշվի առնելով, որ դիմումների մուտքագրման օրերը հաշվարկվել են՝ հիմք ընդունելով աշխատակարգային կամ դատական կազմի որոշումների կայացման միջինացված ժամկետները), մասնավորապես՝պաշտոնավարումը դադարած երեք դատավորների 14 գործերը չեն մակագրվել այլ դատավորների: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
«ՄԻՆՉԴԵՌ ՍԴ ԻՆՔՆԱՀՌՉԱԿ ՆԱԽԱԳԱՀ ՎԱՀԵՆ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿ Է ԿՊՑՆՈՒՄ, ՍԴ-ՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՃԳՆԱԺԱՄԸ Ինչպես գիտենք Սահմանադրության վերջին փոփոխություններից հետո Սահմանադրական դատարանում առկա է իրական ճգնաժամ (ժամկետներին առնչվող տվյալները փոքր ինչ շեղումներ կարող են տալ ՝ հաշվի առնելով, որ դիմումների մուտքագրման օրերը հաշվարկվել են՝ հիմք ընդունելով աշխատակարգային կամ դատական կազմի որոշումների կայացման միջինացված ժամկետները), մասնավորապես՝ պաշտոնավարումը դադարած երեք դատավորների 14 գործերը չեն մակագրվել այլ դատավորների: Ընդ որում, դրանք այլևս չեն կարող վերամակագրվել, քանի որ ՍԴ մասին օրենքով նշված գործողությունը կատարելու համար նախատեսված է եղել 21 օր, որն արդեն իսկ անցել է (ի դեպ, օրենքի ուժի մեջ մտնելու պահին արդեն իսկ ժամկետն անցած է եղել): 12-14 գործով անցել են քննության վերջնաժամկետները /(այդ թվում՝ սկզբնական եռամսյա ժամկետը, որը չի երկարաձգվել, ուստի չի էլ կարող երկարաձգվել հետագայում): 25 գործով անցել են նշանակված նիստերի դատաքննության օրերը: Ինչ է սա նշանակում: Սա նշանակում է որ այս գործերից շատերը մնացել են առկախված, ինչու ոչ՝ դուրս են եկել ՍԴ օրակարգից: Արդյունքում, խախտվել են բազմաթիվ դիմումատուների իրավունքներ, վտանգվել է բազմափիվ միջազգային պայմանագրերի վավերացման գործընթացը, որոնք կենսական նշանակություն ունեն պետության համար(այդ թվում՝ ֆինանսական առումով): Բացի այդ, նշված իրավիճակը պետության համար կարող է ստեղծել լրջագույն ֆինանսական բեռ, եթե հանկարծ շահագրգիռ իրավաբանական և ֆիզիկական անձինք դիմեն ՄԻԵԴ՝ ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածի, մասնավորապես՝ գործի քննության ողջամիտ ժամկետի խախտման համատեքստում: Իսկ ինչ են անում իշխանությունները: Նշված անձինք, ովքեր երկրի միակ օրակարգը կառուցել էին ՍԴ «ճգնաժամը» լուծելու շուրջ՝ կասկածի տակ դնելով նաև երկրի հեղինակությունը, իրական ճգնաժամի պայմաններում մատնվել են անգործության և նույնիսկ չեն բարեհաճում օրենսդրական կարգավորումների միջոցով առկա իրական ճգնաժամը հարթելու փորձ անել: Դե իսկ ՍԴ ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանն էլ, ով պարբերաբար առաջարկներ էր անում իշխանության տարբեր թևերին ու մուննաթ գալիս այդ առաջարկները լիովին չիրացնելու համար, այս անգամ զբաղված է շատ ավելի կարևոր գործով՝ ծածուկ կերպով մեկ այլ դատավորի աշխատասենյակի զավթմամբ»:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55