Վենետիկի ճարտարապետական 17-րդ բիենալեի մասնակից-երկրների 33 ազգային տաղավարների համադրողները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ artguide.com-ի հաղորդմամբ, նրանց կարծիքով, շարունակվող COVID-19 համաճարակի ֆոնին բիենալեի հիմնական հարցը՝ «Ինչպե՞ս ենք միասին ապրելու», նոր իմաստ է ստանում։ «Երբ մարդկանց կյանքն ու նրանց ապրուստը վտանգի տակ են, մենք պետք է վերագնահատենք այն, թե ինչպես ենք մտածում մեր մասնագիտության, մեր թիմային աշխատանքի և քաղաքաշինական միջավայրի մասին»: Այս առումով կուրատորները հայտարարում են անկախ հարթակներ ստեղծելու մասին, որտեղ նրանք կկիսվեն ցուցահանդեսային բովանդակությամբ և կհետազոտեն նշանակալի կորելյացիաները: Ենթադրվում է, որ նախագիծը կհանգեցնի հատուկ համագործակցության և համատեղ նախագծերի մասնագիտության նույն նպատակներն ու խնդիրները կիսող երկրների միջև: Ծրագրի վերջնական նպատակն է կուրատորների միջև տեղեկատվության անընդհատ փոխանակումը ոչ միայն 2021-ի բիենալեում, այլև Վենետիկի բոլոր ապագա բիենալեներում: Վենետիկի ճարտարապետության 17-րդ բիենալեն տեղի կունենա 2021 թվականի մայիսի 22-ից նոյեմբերի 21-ը: Այն 2021 թվական տեղափոխելու մասին որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ պարզ էր, որ 2020 թ.-ին նախատեսված ցուցահանդեսը չի կարող կազմակերպվել կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Բիենալեն պետք է բացվեր 2020 թվականի օգոստոսի 29-ին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի Հանրապետությունն ազգային տաղավարով կներկայանա 2020 թ. Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին։
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44