Հունգարիայի դատախազությունը լրագրողուհուն մեղադրում է խուլիգանության մեջ, որն անցյալ տարի Սերբիայի սահմանին ոտք է գցել երեխան ձեռքերին սիրիացի միգրանտին, հայտնում է Reuters գործակալությունը:
Անցյալ տարի գերմանացի լրագրողը Twitter-ում տեսանյութ է տեղադրել՝ նկարված Սերբիայի և Հունգարիայի սահմանին, որտեղ երևում է, թե ինչպես է N1 հեռուստաալիքի օպերատոր Պետրա Լազլոն ոտք է գցում երեխան ձեռքին սիրիացի միգրանտին: Սկանդալից հետո լրագրողուհին աշխատանքից ազատվել է, իսկ ալիքը իր աշխատակցուհու վարքը անվանել է «անընդունելի»:
Դատախազության տվյալներով՝ Լազլոն ոտքով հարվածել է երիտասարդ միգրանտի ծնոտին, իսկ նրա ձեռքի փոքրիկ աղջկա ծնկին:

