Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ հյուրընկալել է ոլորտի մի շարք աշխատակիցների: Շնորհավորելով փրկարարների մասնագիտական տոնը՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել պատասխանատու եւ նվիրված աշխատանքի համար: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից:
«Տեսնելով այն աշխատանքը, այն նվիրվածությունը, ամենադժվար պահին սեփական կյանքի մասին չմտածելու հանգամանքը, չի կարող մարդը չգիտակցել, որ այդ պահին իր կողքին իսկական հերոսներ են կանգնած: Վստահ եղեք, որ քաղաքապետարանն իր ողջ կազմով մշտապես կանգնած է կառույցի կողքին: Եվ ես, եթե ճիշտն ասեմ, ընդհանրապես տարբերություն էլ չեմ տեսնում երկու գերատեսչությունների միջեւ: Ես համարում եմ սա մեկ ընդհանուր գերատեսչություն: Մենք մեր բնակիչների անվտանգությունն ենք ապահովում: Եվ այս համագործակցությունն ու համատեղ աշխատանքների ճիշտ կազմակերպումը նաեւ իր ապացույցը բերեց վերջերս Ռայնիսի փողոցում տեղի ունեցած պայթունի ժամանակ: Իհարկե, ամենաբարդ եւ դժվար գործը ձերն է, կյանքը վտանգելու մասը ձերն է, բայց մենք նույնպես առանց ոչ մի բանի մասին մտածելու, իմացե՛ք, միշտ ձեր կողքին կանգնած ենք»,- ընդգծել է քաղաքապետը: Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ, Երեւանի բնակչության պաշտպանության բնագավառում ակտիվ գործունեության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր հետեւանքների վերացման եւ արագ արձագանքման համար ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը պարգեւատրվել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով: Փրկարար ծառայության մի շարք աշխատակիցներ էլ մասնագիտական բարձր պատրաստականության եւ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար պարգեւատրվել են Երեւանի քաղաքապետի պատվոգրերով:
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01