ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ Կրեմլից աջակցություն ստացող խումբը կեղծ օգտահաշիվների ցանց և կեղծ լիբերալ վեբկայք է ստեղծել ապատեղեկատվության քարոզ անելու և գործող նախագահ Դոնալդ Թրամփին օգնելու համար: Այս մասին գրում է The New York Timesպարբերականը:
Ըստ պարբերականի՝ Համացանցային հետազոտությունների գործակալությունը, որն իբր միջամտել է 2016թ. նախագահական ընտրություններին, սկսել է իր քարոզարշավը՝ հավանական դեմոկրատ ընտրողներին նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենից հեռացնելու համար:
Հաղորդվում է, որ ամերիկյան գործակալությունները նախազգուշացրել էին գալիք նոյեմբերին կայանալիք ընտրություններին նման միջամտության մասին ՝ նշելով, որ ռուսական հետախուզությունը սնել է դավադրության տեսությունները:
Ըստ Times-ի պարբերականի՝ Facebook-ը և Twitter-ն այժմ ներկայացրել են նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ փաստեր:
Պարբերականը նշում է, որ Սպիտակ տունը վերջին շաբաթների ընթացքում փորձել է վերահսկել ընտրությունների արտաքին սպառնալիքներին վերաբերող տեղեկատվության հոսքը ՝ թերագնահատելով Ռուսաստանի միջամտությունը և ենթադրելով, որ Չինաստանն ավելի էական սպառնալիք է ընտրությունների օրինականության համար:
«Ես հետախուզական տվյալներ եմ տեսել. դա այն էր, ինչ ես ենթադրում էի»,-ասել է ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը՝ նկատի ունենալով նախկինում իր արած ենթադրություններն առ այն, որ Չինաստանը կարող է միջամտել ընտրություններին:
Միևնույն ժամանակ Բարը հավելել է, որ կա «որոշակի նախնական գործողություն, որը ենթադրում է», որ Ռուսաստանը կարող է փորձել նորից միջամտել ընտրություններին:
«Ինձ չի զարմացնի, եթե Ռուսաստանը կրկին փորձի ինչ-որ բան անել»,-ասել է նա:
Համաձայն պարբերականի` խմբի Peace Data անվամբ լիբերալ վեբկայքը համակարգչային նկարներով կեղծ անձանց է օգտագործել, որպեսզի իրական լրատվական գործակալության տպավորություն թողնի:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33