«Ռուսաստանն ասում է՝ իմ մոտ խնդիր է, համաճարակ է, եթե Հայաստանից նույնիսկ ընդունեցի, մյուսներին ո՞նց եմ ասելու՝ չեմ ընդունում»: Այսօր ԱԺ դարպասների մոտ հավաքված Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Դա ընդունող երկրի խնդիրն է. Ես կարամ ուզենամ գամ ձեր տուն, բայց եթե դու քո դուռը չբացես, ես էս մարդկանց հավաքեմ գամ-կանգնեմ ասեմ՝ ինձ ներս թո՞ղ: Չհավատաք, որ մեկը ձեզ գա ասի՝ հես ա այդ հարցը լուծելու է, և այլն: Այդ հարցը մեր ձեռքը չի, որ մենք կարողանանք լուծենք, մենք հիմա բանակցում ենք ամենօրյա ռեժիմով՝ երեկ, 3 օր առաջ, 4 օր առաջ, փորձում ենք չվերթերը վերականգնենք, ոչ միայն ձեր համար, այլ, որ մարդ գա այստեղ, կարողանան առևտուր անել, փող մտնի երկիր, տնտեսությունը չփլվի, հյուրանոցները սաղ դատարկ են…»,- ասաց Սիմոնյանը:
Քաղաքացու հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ Պուտինը մեր 100 տարվա բարեկամն է ու չի թողնում, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց. «Պուտինի բարեկամի հարցը չի»:
Ալեն Սիմոնյանն առանց անուններ տալու և որոշակիացնելու՝ ասաց, թե ով կարողանում է՝ այս համավարակն իր համար օգտագործում է, ապա անդրադարձավ ԱԺ ընդդիմադիր խմբակցութունների պատգամավորներին, որոնք իրենից առաջ էին հանդիպել քաղաքացիների հետ և լսել նրանց խնդիրները:
«Երկու հոգի պատգամավոր ա եկել ստեղ, խոսացել ա, ի՞նչ են ասել ձեզ: Իրենք կգան, ձեզ ամեն ինչ խոսք կտան, կասեն՝ բա որ ուզենան՝ կանեն, ի՞նչ է նշանակում, որ ուզենան՝ կանեն, հա դե հես ա, ես այդ հարցը կբարձրացնեմ, որ բարձրացրեց՝ ի՞նչ է լինելու, այնքան հարց բարձրացնեմ, որ մեջը լուծում չի լինելու»,- ասաց Սիմոնյանը:
ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ հիմա չի լինելու Ռուսաստան գնալու տարբերակը, սակայն չի բացառվում, որ բանակցությունների արդյունքում 1 ամսվա ընթացքում փոփոխություն լինի.
«Դա մաթեմատիկա է, Ռուսաստանը, Վրաստանը թույլ չեն տալիս, մենք ասում ենք՝ ախպեր, թողեք էս մարդը էթա, ստեղ էլ բանկում պրոբլեմ ունի, էդ մարդը չի թողնում: Մի լավ նորություն էլ ունեմ՝ ենթադրում եմ, որ շատ երկար չի տևելու, ենթադրում եմ, որ 1 ամսվա ընթացքում մենք կկարողանանք գոնե ռուսների հետ, վրացիների հետ չենք կարողանալու. Մինչև 1 ամիս, կարող է 10 օրից լինի, բայց նորից եմ ասում՝ դպրոցները հիմա բացվելու են, գնալու են երեխեքին սպասեն, Աստված չանի՝ այդ թիվը թռիչքաձև աճի»:
Քաղաքացու դիտարկմանը, որ չեն ուզում այստեղ մնալ, ուզում են գնալ Ռուսաստանում աշխատել, Սիմոնյանն ասաց, որ նա ազատ մարդ է, ՀՀ քաղաքացի է, կարող է գնալ, սակայն դա իրենից կախված չէ, ավելին, եթե նա ՀՀ-ից դուրս գտնվեր և խնդիրներ ունենար, ամեն ինչ անելու էին, որ նա վերադառնար Հայաստան:
«Դու աշխարհի որ կետում էլ լինես, քո համար վիզ կդնեի. Եթե Աստված չանի՝ դու Ռուսաստանում լինեիր, ես վիզ էի դնելու, ինչպես մի քանի չվերթով մեր քաղաքացիներին բերեցինք, վիզ եմ դնելու: Հիմա էլի գնացեք, աշխատեք, մեկ է, էլի Հայաստան եք բերելու, Հայաստանն եք շենացնելու, որևէ տարբերություն չկա, բայց ախր ինձնից չի կախված: Եթե իմանամ՝ ջեբը փող դնեմ՝ կհամոզեմ, դա էլ կանեմ, բայց չեմ կարում»,- ասաց Սիմոնյանը:
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01