Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ավագանին հաջորդ շաբաթ պատրաստվում է դատական կարգով բողոքարկել համայնքում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ 27.07.2020 թվականի դիմումով հարուցված վարչական վարույթը կարճելու ԿԸՀ-ի օգոստոսի 20-ի որոշման դեմ: Այս մասին այսօր`սեպտեմբերի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն ժողովրդի բարեկեցության մարդասիրական և տնտեսական զարգացման» հ/կ նախագահ Այսեր Իսայանը, որն աջակցում է Եղեգնուտ համայնքի բնակիչների հանրաքվե անցկացնելու ջանքերին: Նա նշեց, որ ԿԸՀ-ն իր դիրքորոշումը հայտնել է մերժումով, ինչը օրենքի սահմաններում չէ. «Մենք պատրաստվում ենք դատական կարգով բողոքարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարճման որոշումը»: Այսեր Իսայանն ասում է, որ եթե իշխանությունները գիտակցեն հանրաքվեի կարևորությունը, ապա կհասկանան, որ կատավարության ուսերից շատ մեծ բեռ է ընկնում. «Քանի որ բոլոր այն համայնքներում, որտեղ կլինեն տարաձայնություններ գյուղապետերի հարցում, ժողովուրդը փոխանակ ճանապարհներ փակի, կամ գնա կառավարության շենքի դիմաց ակցիաներ իրականացնի, ընդամենը կհավաքի անհրաժեշտ քանակի ստորագրություններ, կներկայացնի օրենքին համապատասխան պահանջներ հանրաքվե անցկացնելու համար»,- ասաց նա։ Ինչ վերաբերվում է հանրաքվե անցկացնելու մասին ԿԸՀ որոշմանը, Այսեր Իսայանը նշեց, որ մինչև նիստի տեղի ունենալը Եղեգնուտ համայնքի ավագանին ստացել էր պատասխան, որ ԿԸՀ-ն մերժել է հանրաքվե անցկացնելու վերաբերյալ ավագանու դիմումը. «Այսինքն, նիստը դեռ տեղի չունեցած, ԿԸՀ-ը հայտնել է իր դիրքորոշումը, որն էլ պատճառ է հանդիսացել նշված օրը ավագանու նիստին ներկա չգտնվելուն»: Նիստի ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ասել էր, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հարցումներով պարզել է, որ 2020 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ, 15-րդ տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից տեղական հանրաքվե կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվել: Իսկ ԿԸՀ-ն կարող է ցուցաբերել գործառութային օժանդակություն միայն այն դեպքում, եթե օրենքով սահմանված կարգով նշանակված է տեղական հանրաքվե և տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշումն ու տեղական հանրաքվեն նախապատրաստելու և անցկացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների տրամադրումը հավաստող փաստաթղթերը համայնքի ղեկավարը ներկայացրել է համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով, և վերջինս իրականացնում է տեղական հանրաքվեն կազմակերպելուն և անցկացնելուն ուղղված աշխատանքներ: Այսեր Իսայանը մեզ հետ զրույցում նշեց, որ ավագանին համապատասխան փաստաթղթով ներկայացրել է մարդկանց անուն, ազգանուններ, նվիրաբերվող գումարի չափ, որը կազմել է 1 մլն դրամ, բոլոր նվիրատուների անձնագրերի պատճենները, ինչպես նաև ստացական, որ նրանք փոխանցել են համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Խուրշուդյանին՝ ծախսերը կատարելու նպատակով. «Ամեն ինչ մանրամասն ներկայացվել է, այսինքն դրանից ավելի էլ ի˚նչ էր պետք: Մենք օրենքի պահանջին համապատասխան ներկայացրել ենք փաստաթղթեր, որ այսինչ աղբյուրները ֆինանսավորում են, նվիրաբերում են համայնքը մարզպետանմանների ճիրաններից փրկելու համար, քանի որ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ատամներով պահում է նախկին գյուղապետին, չգիտեմ` ինչ նպատակով: «Բազմաթիվ անգամներ Նիկոլ Փաշինյանը Տիգրան Մուկուչյանին անվանել է ամենամեծ ընտրակեղծարարը, հետևաբար ես զարմացած չեմ նրա այս քայլից»,- ասաց Այսեր Իսայանը: Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ավագանու անդամներ Ռազմիկ Աբրահամյանի, Հովհաննես Հակոբյանի, Մարտուն Մկրտչյանի և Անտոն Խուրշուդյանի 27.07.2020 թվականի դիմումով հարուցված վարչական վարույթը ԿԸՀ–ն օգոստոսի 20-ին, կարճել էր, քանի որ`ըստ ԿԸՀ-ն հարցումներով պարզել է, որ 2020 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ, 15-րդ տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից տեղական հանրաքվե կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվել: Նշենք, որ օգոստոսի 11-ին Եղեգնուտ համայնքում տեղական հանրաքվե անցկացնելու միասնական դիմումի քննարկման նիստին 15-րդ ընտրատարածքի հանձնաժողովին ներկայացված վարույթը կարճվել էր, քանի որ դիմումում եղել է 2 բացթողում: Դրանցից մեկն այն է, որ հստակ նշված չէր հանրաքվեն անցկացնելու համար ֆինանսական աղբյուրը, երկրորդն էլ, որ համայնքի ղեկավարը պետք է նշանակի քվեարկության օր, որը դիմումում առկա չի եղել: Նշենք նաև, որ Եղեգնուտի նախկին գյուղապետը՝ Ռազմիկ Մարգարյանը, 2018թ․ իշխանափոխությունից հետո, վաղաժամկետ վայր էր դրել իր լիազորությունները գյուղացիների ճնշման տակ, այնուհետեւ, այդ ժամանակվա մարզպետ Գագիկ Միրիջանյանի որոշմամբ, գյուղապետի պաշտոնակատար է նշանակվել Ռազմիկ Մկրտչյանը: Ռազմիկ Մարգարյանը դիմել է նախ վարչական, ապա վերաքննիչ դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել մարզպետի որոշումն ու իրեն վերադարձնել գյուղապետի լիազորությունները։ Վարչական դատարանը մոտ 1,5 տարի տեւած դատաքննությունից հետո անվավեր է ճանաչել Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանի՝ Ռազմիկ Մկրտչյանին «Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» 287 համարի որոշումը: Ավագանին որպես խնդրի լուծում առաջարկում է տեղական հանրաքվե անցկացնել այս հարցով։
10:45
10:21
10:17
10:02
19:40
19:25
18:47
18:39
18:22
18:04
16:59
16:43
16:19
16:02
15:41
15:06
14:56
14:43
14:43
14:28
16:24 26.06.25
20:45 26.06.25
12:53 27.06.25
11:15 27.06.25
23:45 26.06.25
12:03 26.06.25
12:17 26.06.25
20:19 26.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03