Ռիո դե Ժանեյրոյի դատարանն ուրբաթ արգելել է Globo ազգային հեռուստաընկերությանը նյութեր ցուցադրել երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուի որդու` սենատոր Ֆլավիո Բոլսոնարուի ապօրինի հարստացման սխեմայի հետաքննության վերաբերյալ, երբ նա տարածաշրջանային օրենսդիր մարմնի անդամ էր: Այս մասին ինքը` քաղաքական գործիչը, հայտարարել է Instagram-ի իր էջին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ես հենց նոր ստացա դատարանի որոշումը, որն արգելում է Globo-ին հրապարակել որեւէ փաստաթուղթ ինձ վերաբերող հետաքննությունից, որի նյութերը գաղտնի են: Ես թաքցնելու բան չունեմ, ես տվել եմ բոլոր պարզաբանումները, բայց առանձին ԶԼՄ-ների կողմից հորինվող պատմությունները գեղարվեստական են` ուղղված իմ եւ նախագահ Ժաիր Բոլսոնարուի հեղինակության հանցավոր սեւացմանը»,- նշվում է հրատարակության մեջ:
Ինչպես նշել է պետության ղեկավարի որդին, դատավորը կարծում է, որ այդ նյութերի ցուցադրումը կխոչընդոտի քաղաքական գործչի պաշտպանության իրավունքի իրացմանը: Դատարանի որոշումը բրազիլական մամուլի մասնագիտական ասոցիացիաները գրաքննության դրսեւորում են համարել, որն արգելված է երկրի սահմանադրությամբ:
2018-ի սկզբին հայտնի դարձավ, որ Բրազիլիայի ֆինանսական իշխանությունները Ֆլավիո Բոլսոնարուի հաշվին միջոցների կասկածելի տեղաշարժ են գրանցել: Ըստ Ֆինանսական գործունեության վերահսկման կոմիտեի (COAF` մարմին, որը վերահսկում է ֆինանսական գործարքները փողերի լվացման դեմ պայքարի համար), 2017-ի հունիսի 9-ից հուլիսի 13-ը Ֆլավիո Բոլսոնարուի հաշվին 48 փոխանցում է կատարվել` ընդհանուր առմամբ 96 հազար ռեալ (մոտ 26 հազար դոլար): COAF- ի զեկույցում նշվում էր նաեւ, որ բոլոր 48 դեպքերում միջոցները փոխանցվել են Ռիո դե Ժանեյրո նահանգի օրենսդիր ժողովի շենքում տեղակայված բանկոմատի միջոցով, որտեղ այդ ժամանակ աշխատում էր նախագահի որդին:
Ֆինանսական մարմինը կասկածելի էր համարել, որ փոխանցումները կատարվել են մաս-մաս` 2000 ռեալով (530 դոլար): Նրանց կարծիքով` դա կարող է պայմանավորված լինել միջոցների ծագումը թաքցնելու փորձով: Իր հերթին, Բոլսոնարու կրտսերն ասել էր, որ իր բանկային հաշվի կասկածելի միջոցները ստացվել են բնակարանի վաճառքից: Քաղաքական գործչի խոսքով` ըստ պայմանագրի բնակարանի գնորդը իրեն վճարման մի մասը տվել է կանխիկ, եւ հենց այդ միջոցներն էր նա իր հաշվին է փոխանցում բանկոմատի միջոցով:
Այս գործով հետաքննությունն ավարտվել էր այս շաբաթ: Ինչպես պարզել են իրավապահ մարմինների աշխատակիցները, Ֆլավիո Բոլսոնարուի աշխատակազմի նախկին ղեկավար Ֆաբրիցեո Կեյրոշի բանկային հաշիվներով 1.2 միլիոն ռեալ է անցել, իսկ Ռիո դե Ժանեյրոյի նախկին պատգամավորի գրասենյակի աշխատակազմից նրա հաշվին ավելի քան 2 միլիոն ռեալ է ուղարկվել: Ենթադրվում է, որ տնային կալանքի տակ գտնվող Կեյրոշը նախագահի որդու շահերից հանցագործ փողերի լվացման սխեմայի օպերատորն է:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33