Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը ափսոսանք է հայտնել, որ Deutsche Welle պարբերականի լրագրող Նաոմի Կոնրադը «խախտել» է Ադրբեջանի օրենքները՝ առանց թույլտվության այցելելով ԼՂՀ։
Հաջիևը հայտարարել է, որ Գերմանիայում Ադրբեջանի դեսպանատունը երկրի դիրքորոշումը հասցրել է Deutsche Welle մեդիաընկերությանը. «Նաոմի Կոնրադը կոպտորեն խախտել է «Պետական սահմանի մասին» և «Երկրից դուրս գալու, երկիր մտնելու և անձնագրերի մասին» օրենքները, ինչպես նաև Միգրացիոն օրենսգիրքը։
Համապատասխան հետաքննությունից հետո լրագրողուհու անունը կընդգրկվի անցանկալի անձանց ցուցակում»։

