«Մեր երկրների ռազմական համագործակցությունը զարգանում է ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կառույցների, առաջին հերթին՝ ՀԱՊԿ շրջանակներում»,- ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ցիտվում է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին ուղղված ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի խոսքը:
Նա շնորհակալություն է հայտնել իր հայ գործընկերոջը՝ հունիսի 24-ին Մոսկվայում անցկացված Հաղթանակի շքերթին Հայաստանի զինված ուժերի զորախմբի մասնակցության համար և նշել հայ զինծառայողների պատրաստվածության բարձր մակարդակը:
Գերասիմովը Հայաստանին անվանել է Անդրկովկասում Ռուսաստանի դաշնակից և առանցքային գործընկեր:
«Մեր հայ բարեկամների համար լավ ավանդույթ է դարձել միջազգային բանակային խաղերի մրցումներին մասնակցելը: Եվ այս տարի հայկական թիմերը շատ լավ հանդես եկան»,- ավելացրել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը:
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ օնիկ Գասպարյանը շնորհակալություն է հայտնել Վալերի Գերասիմովին` Հայաստանում կորոնավիրուսի հետևանքները վերացնելու գործում ռուս զինվորականների օգնության համար:
«Փաստորեն, շուրջ հինգ ամիս Ռուսաստանի զինված ուժերի մի խումբ մասնագետներ, ովքեր ժամանել էին Հայաստան, մեծ աշխատանք կատարեցին կորոնավիրուսը կանխելու համար, ինչի համար մենք շատ շնորհակալ ենք»,- ասել է Օնիկ Գասպարյանը:
Նրա խոսքերով, Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և մեր երկիրը հատուկ կարևորություն է տալիս նրա հետ հարաբերությունների զարգացմանը:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55