Ալկոհոլային թունավորման գործով մեղադրյալներ, արմավիրցի Արշակ Արշակյանն ու արարատցի Ավետիք Վարդանյանը 2 ամսով կալանավորվել են: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արշակ Արշակյանի փաստաբան Արթուր Պողոսյանը` հավելելով, որ իր պաշտպանյալի որոշումը դատարանը այսօր է կայացրել, իսկ Ավետիք Վարդանյանի կալանքի որոշումը երեկ է հրապարակվել: Նշենք, որ գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանը սպիրտ էր գնել արմավիրցի Արշակ Արշակյանից, վերջինս էլ սպիրտը ձեռք էր բերել արարատցի Ավետիք Վարդանյանից: Գործով դեռ չի պարզվել, թե սպիրտը Վարդանյանը ումից էր ձեռք բերել: Արշակ Արշակյանի փաստաբանը հայտնեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, նաեւ ասաց, որ առերեռում է տեղի ունեցել գործով 3 մեղադրյալների միջեւ: Նշենք, որ այս պահին ընթանում է Աշոտ Հովսեփյանի կալանքի միջնորդության գործով նիստը, մեղադրյալը նիստին ներկա չէ, քանի որ վարակվել է կորոնավիրուսով եւ տեղափոխվել բժշկական կենտրոն: Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ը ընկած հատվածում հանրապետությունում թունավորման դեպքեր գրանցվեցին՝ ընդհանուր 46 դեպք, որից 17-ը մահվան ելքով։ Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 9 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 1 մահվան ելքով: Այս պահին հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում ալկոհոլային թունավորումից բուժում է ստանում 13 պացիենտ։ Դեպքի առթիվ քրգործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը)։ Ձերբակալվել էր երեք անձ:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44