ԱՄՆ Հանրապետական կուսակցության համագումարը Շարլոտում ավարտվել է, Հյուսիսային Կարոլինայում, սակայն, քաղաքական պայքարը չի դադարել: «Ամերիկայի ձայն»-ը գրում է, որ նահանգի դեմոկրատ սենատոր Քալ Քանինգհեմը ջանում է առաջ անցնել հանրապետական սենատորներից: Իր գյուղական, քաղաքային և արվարձանային շրջաններով Հյուսիսային Կարոլինան ԱՄՆ ժողովրդի քաղաքականտրամադրության իդեալական ցուցիչ է: Վերլուծաբան Մայքլ Բիցերի խոսքով՝ Հյուսիսային Կարոլինայում ընտրողների այդ զանգվածն է, որը կարող է մի կողմիցմյուսը շրջվել: Եվ դա իսկապես նահանգը դարձնում է էլ ավելի մրցակցային: Հարցումները ցույց են տալիս, որ այնտեղ դեմոկրատ Քանինգհեմը հանրապետական Թիլիսիի նկատմամբ 5 տոկոսովառավելություն ունի: Նախագահ Թրամփը առանցքային դեր է խաղում նրանց մրցավազքում: Մայքլ Բիցերը կարծում է, որ կորոնավիրուսից հետո հանրապետականներին սատարելու դինամիկան ՀյուսիսայինԿարոլինայում նվազում է մասնավորապես Սենատի համար պայքարում: Կորոնավիրուսն առանցքային խնդիր է նաև Այովա նահանգում, որտեղ հանրապետական սենատոր Ջոնի Էրնստը թեժբանավեճերի մեջ է դեմոկրատական մրցակից Թերեզա Գրինֆիլդի հետ: «Մենք այնպիսի ճգնաժամի մեջ ենք, ինչպիսին երբեք չի եղել»,-կարծում է Գրինֆիլդը: Ջորջ Վաշինգտոն համալսարանի վերլուծաբան Թեյսի Բուրքաթի կարծիքով՝ առաջիկա ընտրությւոնները ցույց կտան, թեինչպես են ամերիկացիները գնահատում նախագահ Թրամփի գործելաոճը կորոնավիրուսի դեմ պայքարում: Ըստ նրա՝ ամենինչ տանում է ընտրություններին մասնակցության նվազմանը հատկապես այն վայրերում, որտեղ 2016-ին հաղթել է Թրամփը: Դեմոկրատները հույս ունեն նաև տեղեր նվաճել Կոլորադոյում և Արիզոնայում. Բայդենի հաղթանակի դեպքում նրանքկստանան երեք տեղ, Թրամփի հաղթանակի դեմքում՝ չորս:
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44