Մերժե՛նք նեոլիբերալիստական ֆաշիզմը` սեպտեմբերի 19-ի Համազգային միտինգով Իրականում ինչի՞ է փորձում հասնել, այսպես կոչված, նոր իշխանությունը՝ բացահայտ արշավանք սկսելով հայոց ազգային ինքնության դեմ՝ ոչնչացնելով Ընտանիքը, Եկեղեցին, Լեզուն, Գրականությունն ու Պատմությունը. արժեքներ, որոնք դարեր և հազարամյակներ շարունակ Հայ մարդուն հնարավորություն են տվել իրեն զգալ ազգային օրգանիզմի մի մասնիկը, գործել ու ապրել այդ օրգանիզմին համահունչ՝ հանուն այդ օրգանիզմի զարգացման և առաջընթացի: Այս հարցի պատասխանը շատ հստակ է. համաշխարհային նեոլիբերալիստական ուժերի կողմից Հայաստանում իշխանության է բերվել նույն այդ ուժերի կողմից մեր հասարարակական օրգանիզմին խորթ մի խմբակ, որը, չունենալով որևէ արժեհամակարգ, կատարում է իր տերերի հրահանգներն ու պատվերները: Իսկ ո՞րն է նեոլիբերալիստների հիմնական նպատակը և ինչո՞ւ են նրանք այդպես հետևողականորեն մտնում հայ ընտանիքներ, դպրոցներ և եկեղեցիներ, փորձում ոչնչացնել այն արժեքները, որոնց շնորհիվ է, որ մենք մեզ Հայ ենք զգում: Նեոլիբերալիստների նպատակն ազգային ու պետական սահմանների, ազգերի ու կրոնների, լեզուների ու մշակույթների, հին ավանդույթների ու ընտանեկան արժեքների վերացումն է: Սրանց նպատակն իրենց կողմից վերահսկելի՝ մարդկային մեկ ընդհանուր հանրույթի ձևավորումն է, որը հնազանդ կծառայի ու կաշխատի տրանսնացիոնալ կորպորացիաների համար, որոնք իրենց ընդարձակման և համաշխարհային տիրապետության վերջնական հաստատման համար պետք է ոչնչացնեն նաև ազգային տնտեսությունները: Փաշինյան Նիկոլի կողմից հռչակված «Թավշյա, անարյուն հեղափոխությունն» ամենևին չէր վերաբերում իրենց կողմից իշխանությունը ուզուրպացնելուն, այն առավելապես վերաբերում է հետևողականորեն մեր ազգային պետական օրգանիզմը քայքայելուն. մեր ազգային ինքնության մահը տեղի էր ունենալու դանդաղ և մեզ համար գրեթե աննկատ՝ մեր ազգային դպրոցների և եկեղեցու պղծման և ոչնչացման, ընտանեկան արժեքների կործանման, հայ մարդուն իր ազգային գրականությունից և մշակույթից մեկուսացնելու, իր պատմությունից օտարեցնելու միջոցով: Ի տարբերություն երիտթուրքերի, որոնք հայ ազգային ինքնությունը փորձում էին ոչնչացնել յաթաղանի մի հարվածով, սրանք նախընտրում են մեր ազգային ինքնության թավշյա և անարյուն ոչնչացումը: «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն իր ծննդյան օրից իրեն համարել է ազգային, Քրիստոնյա արժեքների և ազգային ինքնության պահապան կուսակցություն, և մեր հիմնական առաքելությունը նեոլիբերալիստական ֆաշիզմի հաղթարշավը մեր երկրում կասեցնելն է, մեր ազգային, Քրիստոնյա արժեքների և ազգային ինքնության պաշտպանությունն ու ազգային պետություն կառուցելը: Ուրեմն, ո՞րն է մեր խնդիրը և ի՞նչ պետք է անենք մենք: Մեր թիվ մեկ խնդիրը Հայ Ազգի համախմբումն է: Բոլոր այն Հայ մարդիկ, ովքեր մերժում են նեոլիբերալիստական ֆաշիզմը և կողմ են մեր ազգային ինքության պահպանմանը, պետք է տարանջատվեն Հայաստանի այսօրվա օտարահպատակ իշխանությունից, իրենց քաղաքացիական դիրքորոշմամբ ցույց տան, որ կանգնած են ազգային, Քրիստոնյա արժեքների պաշտպանության դիրքերում: Միայն հստակ տարանջատվելով Հայաստանի այսօրվա թրքապաշտ իշխանությունից՝ մենք կկարողանանք ցույց տալ, որ իշխանությունը բռնազավթած խմբակն իր արատավոր գործունեության իրականացման համար չունի հասարակական աջակցություն: «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը կո՛չ է անում բոլորին, ում համար թանկ են հայոց ազգային, Քրիստոնյա արժեքներն ու հայոց ազգային ինքնությունը, միանալ սեպտեմբերի 19-ին Ազատության հարապարակում կայանալիք՝ «ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ Նիկոլին» կարգախոսով հավաքին (միտինգին): Միայն այդ ճանապարհով մենք կարող ենք գլխատել Հայաստանը զավթած նեոլիբերալիստական հրեշին, ու կանգնեցնել «թավշյա, անարյուն» հեղափոխության ընթացքը, որի վերջնարդյունքը լինելու է Հայոց Ազգային Պետության և Հայոց Ազգային Ինքնության ոչնչացումը:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան
10:06
09:18
09:04
17:33
17:15
14:18
14:05
13:44
13:32
13:25
12:45
12:36
12:22
12:06
11:16
10:33
10:04
09:04
17:46
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01